Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Անթույլատրելի է, որ երկրի բարձրագույն իշխանությունների ձեռնարկած գործի վրա «ցեխ շպրտի» ինչ-որ մի ՔԿՀ-ի աշխատող»

Հոկտեմբեր 02,2013 14:15

Այսօր Ազգային ժողովում շարունակվեց ՀՀ նախագահի կողմից ներկայացված ՀՀ 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկի քննարկումը:

Իր առաջարկներով հանդես եկավ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որը նաեւ հերթական անգամ անդրադարձավ Արամ Մուղալյանի գործին: Արամ Մուղալյանը, որը երեկվանից հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել՝ արդեն հինգ ամիս է, նախնական կալանքի տակ է գտնվում՝ ենթադրաբար «խոտի դեզ այրելու» համար: Այս երիտասարդը Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ է, ու սովորել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ: Նրա մեղքի որեւէ էական ապացույց չկա, սակայն նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել:

Իր եզրափակիչ խոսքում արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը կրկին շեշտեց, որ համաներումը իրենից չի ներկայացնում արդարադատական ակտ, ունի զուտ մարդասիրական, սոցիալական, իրավաքաղաքական նշանակություն:

Նա նաեւ վստահեցրեց, որ ապահովելու է ամենաբարձր հրապարակայնություն՝ համաներման գործընթացի համար, որովհետեւ չի կարելի, որ երկրի բարձրագույն իշխանությունների կողմից ձեռնարկված քայլը հանկարծ արժեզրկվի, ցեխոտվի «ինչ-որ մի ՔԿՀ-ի, զորամասի կամ հիվանդանոցի» աշխատակցի պատճառով:

Եվ որպեսզի «ցեխ շպրտելու» բոլոր փորձերը ձախողվեն եւ բացահայտվեն, պարոն նախարարը խնդրեց պատգամավորներից, որոնք ավելի հաճախ եւ լայն շրջանակներով են շփվում ժողովրդի հետ, իրեն տեղեկացնեն բոլոր այդ ազդակների մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ողջունեց «տարբեր հանգամանքների բերումով սայթաքած» անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը.«Համաներումը մեր քրիստոնեական արժեքներից բխող քայլ է»:

Համաներման առաջարկը կքվեարկվի, հավանաբար, վաղը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031