«Պատիժը փոխհատուցո՞ւմ է, վրիժառությո՞ւն, թե՞ բարոյապես հանգստանալու միջոց: Հիմա օրինակ մահապատիժը զարգացած երկրներում վերացված է: Իսկ պատիժ կրելու հետ կապված, տարբեր երկրներում, տարբեր օրենքներ են գործում, ամեն տեղ դատավորն է որոշում, թե մարդը տվյալ արարքի համար քանի տարի պետք է ազատազրկվի: Հաճախ դատական գործընթացը չի արդարացնում իրեն, հազարավոր դեպքեր կան, որ մարդասպանը ազատության մեջ է մնում: Համաներումը ունի մի քանի նպատակ, իրավական համակարգի անկատարյալություն, բացի չի կարելի երկրի աճի հետ աճեցնել բանտերի թվաքանակը: Օրենքի գերակայությունը չի նշանակում օրենքի բացարձակություն: Կրած պատիժը արդեն բավարար է, որ հանցագործը հասկանա իր արարքը: Համաներումն ունի հումանիտար իմաստ, հարթում է իրավական համակարգի անկատարելիությունը»,- Այսօր «Ուրբաթ» ակումբում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով`դիտարկելով օրենքով գողերի թվաքանակը Ռուսաստանում, պարզել է, որ երկրորդ տեղը վրացիներն էին, երրորդը` հայերը: «Մեր այն քաղաքացիները, ովքեր դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից ու այստեղ չեն կարողանում վերականգնվել, ստիպված գնում են Հայաստանից»,- նշեց Ահարոն Ադիբեկյանը, ասելով, թե սա եւս արտագաղթելու համար միջոց է դառնում:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ