Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներման շնորհիվ ազատ կարձակվի մոտավորապես 500 հոգի

Հոկտեմբեր 02,2013 13:49

Այսօր «Ուրբաթ» ակումբում «Անմեղության հայկական ծրագիր» հ/կ նախագահ Զարուհի Մեջլումյանը խոսելով համաներման սոցիալ-հասարակական հետեւանքների թեմայով, նշեց. «Հայաստանում կրկնահանցագործությունների թիվը ընդհանուր առմամբ քսան տոկոս է կազմում: Կան երկրներ, որտեղ համաներումը շատ հաճախ է կիրառվում, օրինակ՝ Վրաստանում, Իրանում: Համաներումը նպատակ ունի բանտերի գերբեռնվածությունը թեթեւացնելու, իսկ Հայաստանում համաներում կիրառվել է ընդամենը յոթ անգամ, վերջինը` 2011 թվականին էր»:

Զարուհի Մեջլումյանը հավելեց, որ համաներումն ավելի շատ կիրառվում է թեթեւ եւ միջին ծանրության հանցագործություններ կատարածների վերաբերյալ: Ըստ նրա`ծանր հանցագործություն կատարածները չեն ազատվի պատժից, պարզապես այն կկրճատվի վեց ամսով: Ազատ կարձակվեն մոտավորապես  500 հոգի, որոնք ժամանակ առ ժամանակ պետք է ներկայանան ոստիկանություն:

Զարուհի  Մեջլումյանը հատկանշական համարեց այն, որ մեզ մոտ` Հայաստանում, չկան վերականգնողական կենտրոններ, որտեղ քրեակատարողական հիմնարկից դուրս եկած անձը կկարողանա վերականգնվել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031