Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արդարադատության նախարարին հեռուստատեսությամբ ենք տեսնում»

Հոկտեմբեր 02,2013 13:45

Դատապարտյալը նամակով դիմել է ՄԻՊ-ին, ՀՀ նախագահին, ԱԺ-ին

Ես՝ Գեւորգ Սերյոժայի Գասպարյանս,  ծնվել եմ 1980թ.-ին:

2010թ. հունվարի 15-ին դատապարտվել եմ 4 տարի 10 ամիս ժամկետով ազատազրկման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով:

Պատիժս կրում եմ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում:

Մեծարգո ղեկավարներ, չգիտեմ, թե արդեն ինչ անեմ: Միայն Ձեզ կարող եմ ուղղել վերջնագիրս:

Միգուցե հրաժեշտ տամ այս կյանքին:

Արդեն հինգերորդ անգամ է, որ պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով ստեղծված անկախ հանձնաժողովն անհիմն ինձ մերժում է:

Ես ցանկանում եմ մի առաջարկություն անել. ստեղծել «կախված հանձնաժողով», որը կկարողանա վերահսկել անկախ հանձնաժողովին, օգնել ինձ ու իմ նմաններին՝ դուրս գալ այս ծանր իրավիճակից:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդությունը քանիցս մերժել է անկախ հանձնաժողովը:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որին միայն հեռուստատեսությամբ ենք տեսնում իր տեղակալների հետ,  ոչ մի անգամ չի այցելել քրեակատարողական հիմնարկ, չնայած մեր բազմաթիվ խնդրանքներին:

Իսկ անկախ հանձնաժողովի նախագահ պարոն Համբարձումյանին  տեսնում ենք. ոստիկանության համակարգում նույնպես կան մեր նման մարդիկ: Գյումրիի ոստիկանների դեպքը նկատի ունեմ, ոսկու խանութի գողության դեպքը:

Այսօրվա ոստիկանը, բացի թալանելուց, բռնաբարում է կնոջը երեխայի աչքի առաջ:

Ես կսպասեմ 1 ամիս էլ, որպեսզի ստեղծվի վերահսկող հանձնաժողովը՝ դատապարտյալներին անկախ հանձնաժողովից ազատելու համար, պաշտպանելու նպատակով, թե չէ՝ մեր դատարաններն իրավազոր չեն այդ հանձնաժողովի դեմ:

Կարող եք կարդալ նմանատիպ գործերով դատարանների կայացրած դատական ակտերը:

Միգուցե հրաժարվենք լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քանի որ Հայաստանի Հանրապետությունը անտեսում է օրենքները եւ չի կիրառում օրենքով մեզ հասանելիք վաղաժամկետ ազատումը:

Հուսով եմ, որ հրաժեշտ չեմ տա կյանքիս ձեր օգնությամբ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031