Լրահոս
Օրվա լրահոսը

Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ. Ա. Աշոտյան

Հոկտեմբեր 02,2013 13:15

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաև ավարտական աշխատանքները օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը: <<Ազգային լեզվի հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ: Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ կրթության լեզուն հայերենն է: Սակայն մենք դեմ չենք լինի, եթե զուգահեռ բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում մասնագիտական խմբերի համար լրացուցիչ նման պահանջ դնեն>>,- ի պատասխան նշել է նախարար Ա. Աշոտյանը : Անդրադարձ է եղել նաև Հայաստանում Գյոթեի համալսարանի ներկայացուցչության՝ գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի գործունեությանը և բուհական համակարգի հետ հիշյալ կենտրոնի հարաբերությունների խորացման հնարավորություններին: ՀՀ ԿԳ նախարարը, շեշտելով, որ գերմանական կողմի՝ DAAD-ի կողից հատկացվող ամենամյա կրթաթոշակները Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման կարևոր խթաններից են, շնորհակալություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի համար: Միաժամանակ նախարարը, դիմելով դեսպանին, մտահագություն է հայտնել, որ Գերմանայի Հալլե Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնն ունի ֆինանսական միջոցների խնդիր: Նախարարը նշել է, որ այս հարցում Հայաստանն ակնկալում է Գերմանիայի կառավարության և պարոն դեսպանի աջակցությունը: Դեսպան Ռայներ Մորելը իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ, որ խնդիրը կարգավորի: Նա նաև տեղեկացրել է, որ Ենայի համալսարանում նախատեսվում է բացել Կովկասագիտության կենտրոն, որի կազմում անպայման կլինի նաև հայագիտական ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերմաներենի դասագրքերին ու դպրոցներում գերմաներենի ուսուցման խնդիրներին վերապրվող մի շարք հարցերի:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031