Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիայում օլիգարխները սուս ու փուս կատարում են ֆինանսական օմբուդսմենի որոշումը

Հոկտեմբեր 02,2013 12:49

Մեծ Բրիտանիայի օմբուդսմենի գրասենյակի առաջատար օմբուդսմեն Կարոլին Միտչելն այսօր «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված «Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը եւ ֆինանսական միջնորդության ավելացմանը-4» թեմայով համաժողովի ժամանակ, երբ ներկայացնում էր իր երկրի փորձն այս ոլորտում՝ չկարողացավ մտաբերել գոնե մեկ դեպք, որ Բրիտանիայում խոշոր բիզնեսը հրաժարված լինի կատարել այն, ինչ որ որոշել է ֆինանսական հաշտարարի որոշումը: Փոխարենը, երբեմն, ըստ տիկին Միտչելի դժգոհ են մնում փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Սակայն Բրիտանիայում հազվադեպ են հաշտարարի որոշումները վիճարկվում դատարանում. Կարոլինա Միտչելն ասում է՝ Բրիտանիայում դատարան դիմելը թանկ հաճույք է: Ինչպես վստահեցրեց բրիտանական ֆինանսական օմբուդսմենը, այդուհանդերձ գործերն այնպես են քննում, որ դատարան դիմելու հարկ չլինի եւ եթե անհրաժեշտություն է առաջանում անգամ օրենքին ոչ համապատասխան քայլեր են անում՝ գործը դիտարկելով զուտ ֆինանսական տեսանկյունից:
2000 թվականից մինչ օրս Բրիտանիայում այս գրասենյակը 75 միլիոն բողոք է ուսումնասիրել, որից, տիկին Միտչելի վկայությամբ՝ միայն երեքն են դատարանում բողոքարկվել: Տարեկան կես միլիոն վեճ է քննում Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենը:

«Շատ կարեւոր է արդարամտություն ու անկողմնակալություն այս գործում»,-ասում է տիկին Միտչելը: Օրինակ՝ Իսլանդիայի հայտնի հրաբուխի ժայթքման ժամանակ, ինչի հետեւանքով դադարեցվել էր օդային հաղորդակցությունը, գործարարները դիմել են Բրիտանիայի ֆինանսական օմբուդսմենին՝ խնդրելով պարզել՝ այն կարելի՞ է համարել անբարենպաստ եղանակ:

Համաժողովը նախաձեռնել էր Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը: Ներկա էին հայկական ֆինանսական շուկայի ներկայացուցիչներ, Ռուսաստանից, Անգլիայից, Իռլանդիայից:

Մեր երկրի հաշտարարի գրասենյակը նույնպես կոչված է լուծելու ֆիզիկական անձ սպառողների եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ ծագած գույքային վեճերը: Գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանի տվյալներով, այս տարվա երեք եռամսյակների ընթացքում Հաշտարարի գրասենյակը ստացել է 1298 բողոք: Հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը ստացվել է 535 պահանջ, որից, տիկին Սարգսյանի ներկայացմամբ, մոտ 50 տոկոսը լուծվել են հօգուտ հաճախորդների: Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հատուցվել է 108 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031