Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը՝ ԵԽԽՎ-ում նախատեսված Սերժ Սարգսյանի այսօրվա ելույթի մասին

Հոկտեմբեր 02,2013 12:47

«Եվրախորհրդին շատ չի հետաքրրքի՝ ինչո՞ւ է Հայաստանը որոշել միանալ Մաքսային միությանը: Այնպես որ Սերժ Սարգսյանն այսօր պարտավորված չի զգա ինչ –որ բան ասել, ընդամենը կասի՝ ուզում ենք լավ լինել բոլորի հետ: Որեւէ լուրջ ակնկալիք չունեմ: Հնարավոր է նույնիսկ ընդհանրապես անդրադարձ չլինի»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր ԵԽԽՎ-ում նախատեսված ելույթին:

Նրա խոսքով, Հայաստանը հիմա կախված է Եվրոպայի մեծահոգությունից. «Թե որքանով եվրոպական քաղաքական աշխարհը ներողամիտ կլինի Հայաստանի վախվորած, լղոզված կեցվածքի նկատմամբ…Եվրոմիությանն այլընտրանք փնտրելը կամ դրա օգտին խոսելը կողմնորոշման հարց չէ, այլ՝ առողջապահական: Որոշ դեպքում հոգեբույժ է պետք, որոշ դեպքում՝քաղաքագիտության, տնտեսագիտության տարրական գիտելիքների տեր ուսուցիչ: ԵՄ-ն մի օր պետք է սահմանները ընդարձակի, եւ այդ սահմանների ընդարձակման դեպքում պետք է նրա մեջ ներառվեն առաջին հերթին այսօր ԵԽ -ի մեջ ընդգրկված պետությունները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, որովհետեւ ԵԽ-ը եվրոպական արժեհամակարգն ընդունող պետությունների համագործակցություն է: Եթե ակնհայտ է, որ պետք է միավորվեն, ապա ինչ պարզունակ մարզանքներով են զբաղված որոշ պետական պաշտոնյաներ: Ռուսական պարզունակ իմպերիալիզմին տուրք տալով՝ նոր միություն ստեղծելու նպատակը Ռուսաստանի գինը մի կերպ բարձրացնելու փորձ է, որը ի սկզբանե պարտության է մատնված»:

Հայաստանը անվտանգության հարցում պետք է երախտապարտ լինի Ռուսաստանին տեսակետը առաջ քաշողներին, պարոն Հայրիկյանը հակադարձեց. «Բոլոր տկարամիտների համար ասեմ, շատ ճիշտ են ասում՝ Ռուսաստանը մեզ ընտիր պաշտպանեց 1915 թվականի ցեղասպանության տարիներին, 1920 թվականի քեմալական հարձակման ժամանակ՝ թուրքերին զենք մատակարարելով ու այս կողմից էլ հարձակվելով, շատ ընտիր պաշտպանեց Նախիջեւանն ու Արցախը Հայաստանից կտրելով, տալով Ադրբեջանին, հետո Սումգայիթ կազմակերպելով շատ լավ պաշտպանեց, Բաքվի ջարդերի ժամանակ էլ պաշտպանեց եւ ընտիր պաշտպանեց երկրաշարժ կազմակերպելով, հայերի մեջքը կոտրելով: Գնացեք ապրեք Ռուսաստանում եւ վայելեք Ռուսաստանի հրաշալիքները, մենք ուզում ենք ապրել ազատ եւ անկախ: Ինչ վերաբերում է Հայաստանի անվտանգության երաշխիքներին, Հայաստանին անվտանգության երաշխիքներ տվող հիմնական ուժը ՆԱՏՕՆ- է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031