Լրահոս
Օրվա լրահոսը

Քարել Հոֆստրա. «Քաղաքացիական հասարակությունը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա»

Հոկտեմբեր 02,2013 12:41

Այսօր «Անի» պլազայում Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացրեցին ՔՀԿ կայունության ինդեքսի 16-րդ հրատարակության արդյունքների հետ, ինչպես նաեւ քննարկեցին Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման միտումները, մարտահրավերները:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հրապարակել է ՔՀԿ Կայունության ինդեքսի (ՔՀԿԿԻ) 16-րդ հրատարակությունը՝ տարածաշրջանում ակտիվ մեծաքանակ ոչ առեւտրային քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ընդգրկման համար։ Այն ուսումնասիրում է  քաղաքացիական հասարակության համար ընդհանուր բարենպաստ միջավայրը՝ կենտրոնանալով իրավական դաշտի, կազմակերպչական կարողությունների զարգացման, ֆինանսական կենսունակության, շահերի պաշտպանության, ծառայությունների մատուցման, ենթակառուցվածքների  հասարակական ընկալման վրա։

Տարածաշրջանի կտրվածքով, ՔՀԿ-ներն ընդլայնում են իրենց գործունեության ասպարեզը եւ նոր միջոցներ կիրառում՝ քաղաքացիներին եւ կառավարությանը ներգրավելու համար, ինչպես օրինակ շահերի պաշտպանության նոր օրակարգերի խթանումը, առցանց հաղորդակցության արագ աճը: Սակայն դեռեւս առկա են մարտահրավերներ, ներառյալ իրավական սահմանափակումները, շարունակվող ֆինանսական դժվարությունները, թափանցիկության պակասը եւ տարածաշրջանային կտրուկ տարբերությունները, որը սպառնում է կանգնեցնել կամ նույնիսկ ետ մղել ՔՀԿ ընթացիկ դրական զարգացումը:

Միջոցառմանը ներկա էին` ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի տնօրեն Քարեն Հիլլիարդը, Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի տնօրեն Քարել Հոֆստրան, ՔԶՀՀ փորձագետ  Տաթեւիկ Մարգարյանը եւ այլք:

Քարել Հոֆստրան իր խոսքում նշեց, որ իրենք աջակցում են քաղաքացիական հասարակությանը տարբեր ձեւերով: «Ուրախ ենք տեսնել բարելավումը, դա թեւ փոքրիկ է, բայց ցույց է տալիս, որ քաղաքացիական հասարակությունը գնալով ավելի մեծ ազդեցություն է ունենում հասարակության վրա: Բարելավումն առկա է օգտագործվող տարբեր միջոցներից, հատկապես օնլայն մեդիայի ոլորտում: Օրենսդրական դաշտը եւս բարելավման փուլում է: Այս առումով` արդարադատության նախարարության եւ Արամ Օրբելյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբ է ձեւավորվել ու մենք ակնկալում ենք, որ կմշակվեն նախագծեր»:

IMG_3176 Տաթեւիկ Մարգարյանը ներկայացնելով ՔՀԿ կայունության ինդեքսը, նշեց որ դա մի գործիք է, որ չափում է քաղաքացիական հասարակության զարգացումները. «Հայաստանում ցուցանիշը բարելավել է, շնորհիվ կազմակերպական կարողությունների: Հայաստանում 2012-ի օգոստոսին հրապարակվել է օրենքի նոր նախագիծը, չնայած շատ կազմակերպություններ գտնում են, որ այն եւս բարելավման կարիք ունի»:

IMG_3177Արամ Օրբելյանն էլ ասաց. «Հայաստանի Հանրապետությունը վերջին մի քանի տարում փորձում է բարեփոխումներ իրականացնել, եւ այս տեսակի հետազոտությունները հնարավորություն են տալիս կենտրոնանալ կոնկրետ խնդիրների վրա»: Արամ Օրբելյանը նաեւ նշեց, որ օրենսդրական դաշտի հետ կապված որոշակի առաջընթաց ունենք:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031