Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրանդ Տոբակոյի» աշխատակիցն աշխատանքի ժամին չէր կարող այլ տարածքում գողություն անել

Հոկտեմբեր 02,2013 12:16

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, Վահագն Արտաշեսի Ղազարյանի պաշտպան Ամալյա Ավագյանը:

Նա առարկել էր Արմավիրի մարզի ոստիկանության քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մարտիրոսյանի ՝ իր պաշտպանյալ Վ. Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդության դեմ, պահանջել էր մերժել՝ ժամկետը երկարացնելու հիմքերի բացակայության պատճառով , իսկ բավարարելու դեպքում ` ընտրել այլընտրանքային խափանման միջոց գրավ, քանի որ ըստ նրա, Վ. Ղազարյանը նախ անմեղ է, և հետո այնպիսի հիվանդությամբ է տառապում, որը մշտապես բժշկական հսկողություն է պահանջում:

Մենք տեղեկացրել էինք, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի Վաղարշապատի քննչական բաժանմունքում 01.08.2013թ-ին եւ 02.08.2013թ-ի հատկանիշներով հարուցված թիվ 57111413 քրեական գործով Վահագն Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այս տարվա հուլիսի 26-ին Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակչուհի Աստղիկ Բարսեղյանի 100 հազար ՀՀ դրամի արժողության պարանոցի շղթան գողանալու համար:

Ի դեպ, երբ քննիչը դիմել էր դատարան նրան կալանավորելու համար, դատարանը մերժել էր կալանավորել, քանի որ քննիչի կողմից չէին ներկայացվել բավարար հիմքեր, հիմնավոր կասկածի առկայությունը, որ վերջինս կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, ինչպես նաև քննիչի կողմից չէր ստուգվել մեղադրյալի այլուրեկությունը:

Վ.Ղազարյանի նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հետեւել էին այլ դրվագներով մեղադրանքը. Բագրատունյաց պողոտայի 12 շենքի մոտ կայանած «Մերսեդես c 240» 22 uu 806 պետհամարանիշի ավտոմեքենայում նստած Նաիրա Վարդանյանից 565.000 ՀՀ դրամի ոսկե շղթան և անցյալ տարվա ապրիլի 4-ին «Արմ Աստղ» հացատան մոտակայքում Թաիրով գյուղի բնակչուհի Ռուզաննա Երանյանից 600.000 ՀՀ դրամի արժողության պարանոցի ոսկե շղթան հափշտակելու դրվագները:

Ամալյա Ավագյանն ասում է, որ իր պաշտպանյալն որեւէ դրվագով իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ պաշտպանի Ղազարյանի ալիբին՝ այլուրեկությունը հիմնավորվում է այսպես. Նաիրա Վարդանյանից կողոպուտի դրվագով Վահագն Ղազարյանը եղել է իր աշխատատեղում` «Գրանտ Տոբակո» ընկերությունում: Վարույթն իրականացնող մարմնին պաշտպանի կողմից ներկայացվել էր ընկերության տեղեկատվությունը՝ տեսասկավառակով և համակարգչային հավելվածով, որը ստուգվել է քննիչի կողմից:

Ռուզաննա Երանյանից կողոպուտի դրվագով ստել էր, ասելով , թե դեպքի կապակցությամբ ստացված վնասվածքի համար դիմել է « Սուրբ Մայրաստվածածին» ԲԿ: Սա արձանագրել էր քննիչը:

«Մենք դատախազին հայտնել ենք, որ «Արմենիա» հեռուստատեսությամբ «Սուր անկյուն» հաղորդաշարով անցած կիրակի`15. 09. 2013թ.-ին, մի հանցագործության բացահայտման տեսանյութում կողոպտիչը սույն քրեական գործով երեք տուժողների նկարագրված մոխրագույն կեպի գլխարկով, մուգ կապույտ ջինսե տաբատով և խամրած գույնի վերնաշապիկով անձն է: Վերջինի կողմից, հանցանքը կատարվել էր սեպտեմբերի սկզբին, իսկ իմ պաշտպանյալ Վ.Ղազարյանը անազատության մեջ է 03.08.2013թ.-ից: Այդ անձը գտնվում է կալանքի տակ և դժվար չի ճշտել ու նրան ճանաչման ներկայացնել մեր քրեական գործով տուժողներին»-ասում է Ամալյա Ավագյանը:

Տուժողներից երկուսը նկարագրել էին հանցագործին այսպես.« ..Ես նրան ճանաչեցի ձեռքով մազերը դեպի աջ ուղղելու ձևից»: «Հետաքրքիր է, ի՞նչպես է դա հնարավոր, որ կողոպտելիս միաժամանակ խաղացել է մազերի հետ / կարելի է քննչական փորձարարություն կատարել/»,-ասում է Ամալյա Ավագյանը:

Վահագն Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 176 հոդվածի 1 –ին և 2-րդ մասերով , ինչի կատարման մեջ նրա առնչությունը ապացուցված չի,իսկ այդ արարքի կատարման համար առավելագույն պատիժը ըստ այդ հոդվածի սահմանված է մինչև 5 տարի ազատազրկում, որը ՀՀ քր.օր-ի 19 –րդ հոդվածի պահանջի համաձայն համարվում է միջին ծանրության հանցանք:

Բարձրագույն կրթությամբ, դրական բնութագրով Վահագն Ղազարյանը ունի մշտական բնակության վայր, վատառողջ է ռւ ըստ փաստաբանի, նրա նկատմամբ ազատազրկումը ծանր հետևանքներ կթողի նրա առողջական վիճակի վրա:Ի դեպ, զինկոմիսարիատից Ղազարյանի ախտորոշումը տրվել է ռուսերեն, ինչը դատարանը չի ընդունել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031