Հատված ՀՀԿ խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հարցազրույցից:
– Պարոն Նիկոյան, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ 2014թ.- ից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եւ հունվարի 1-ից բարձրացումներ են լինելու։ Սակայն ՀՀ վարչապետը շաբաթ օրը հայտնեց, որ դա կլինի հուլիսի 1-ից։ Ինչո՞ւ կրկին խաբեցիք ժողովրդին։
– Այստեղ խոսքը ժողովրդի մասին չէ, որովհետեւ ժողովրդի աշխատավարձը չի բարձրացվում, այլ բարձրացվում է կոնկրետ պետական համակարգի աշխատողներինը։
– Պետական համակարգի աշխատողը ժողովուրդ չի՞ համարվում։
Կարդացեք նաև
– Չէ՛, ժողովուրդը լայն հասկացություն է, դա վերաբերում է ժողովրդի մի մասին, որն աշխատում է համակարգում։ Եթե նախատեսված է, եւ ցանկացել են, որ դա լինի հունվարի 1-ից, բայց ռեալ… այդպես հստակ խոստումներ, որ դա կարող էր լինել տարվա կեսից, ապա ոչ թե այդտեղ պետք է գտնել վատ բան, որ ինչու հունվարի 1-ից չէ, այլ հուլիսի 1-ից, այլ պետք է տեսնել լավ բան, որ հուլիսի 1-ից աշխատավարձերը բարձրանալու են։ Հարցին այդպե՛ս մոտեցեք։ Ցանկությունն ուրիշ է, ռեալ մտածողությունը՝ ուրիշ։ Ցանկությունները միշտ էլ հայտարարվում են, բայց ռեալ հաշվարկների արդյունքում պարզվում է, որ դա կարող է լինել, ոչ թե հունվարի 1-ից, այլ մի փոքր ուշ։
– Բայց դա հայտարարել է երկրի նախագահը, որի հայտարարությունները պետք է հիմնված լինեն ոչ թե ցանկությունների, այլ ռեալ հաշվարկների վրա։
– Ուրեմն որեւիցե մեկը շատ հստակ, ամենաճշտությամբ չի կարող, այսպես ասած, հաշվարկել տնտեսության ռեալ վիճակը, ենթադրենք, մեկ տարի հետո։ Դրա համար երբ որ գալիս է ռեալ քայլերի ժամանակը, երբ կան տնտեսական քայլեր, դա կարելի է միայն ճշգրտելուց հետո իրականացնել։ Հայտարարությունները ցանկությունների ոլորտում են։ Իրականացնողը կառավարությունն է։ Ինքը՝ որպես երկրի նախագահ, ուղղակի ցույց է տվել, թե կառավարությունը որ ուղղությամբ պետք է շարժվի։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում