Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաներման կիրառման դեպքում Տիգրան Առաքելյանը ե՞րբ կհայտնվի ազատության մեջ

Հոկտեմբեր 02,2013 11:58

Հատված Տիգրան Առաքելյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հետ հարցազրույցից:

– Մուշեղ,  համաներման որոշումն արդեն դրական եզրակացություն է ստացել։ Հիմա արդեն հստակ կարելի է ասել, թե Տիգրան Առաքելյանը ե՞րբ կլինի ազատության մեջ։

– Եթե ընդունենք, որ համաներումր տարածվում է նաեւ Տիգրան Առաքելյանի վրա, պետք է հիմք  ընդունենք մի կարեւոր հանգամանք՝ նրա եւ նրա երեք ընկերների վերաբերյալ քրեական գործը այժմ գտնվում է Վերաքննիչ քրեական դատարանում։ Այսինքն` դատարանն է պետական այն իրավասու մարմինը, որը կարող է համաներում կիրառել նրա նկատմամբ։

Նաեւ պետք է հաշվի առնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում դատը ընթացքի մեջ է եւ թե ինչ ժամանակահատվածում համաներումը հնարավոր կլինի կիրառել, եթե այն կիրառման ենթակա է, հստակ օրերի կամ շաբաթների առումով ասելը շատ դժվար է։

Ամեն դեպքում ես հաշվի եմ առնում նաեւ այն, որ իմ պաշտպանյալը դեռեւս ունի դատարանին ներկայացնելու միջնորդություններ, որոնք նաեւ ես պետք է նրա անունից ներկայացնեմ դատարանին, եւ այնպես չէ, որ համաներման մասին լուրը լսելով մենք պետք է ոգեւորվենք եւ ձգտենք, որ Տիգրան Առաքելյանը համաներմամբ օր առաջ հայտնվի ազատության մեջ։

Ուզում եմ ասել, որ մեր նպատակը արդարացման հասնելն է, Տիգրան Առաքելյանը քաղաքական բանտարկյալ է, իր նկատմամբ քրեական հետապնդումը միանգամայն շինծու է, ինքը կեղծ մեղադրանքի եւ կեղծ ցուցմունքների հիման վրա է հետապնդվում եւ ավելին՝ քրեական հետապնդման ենթակա են այն մարդիկ, ովքեր իր նկատմամբ կեղծ եւ սուտ ցուցմունքներ են տվել։

Միգուցե դատական գործընթացը ինչ-որ ժամանակով ձգձգվի մեր միջնորդությունների պատճառով, այսինքն` հստակ չեմ կարող ասել, թե կիրառման պարագայում համաներումը երբ կկիրառվի հենց այս քրեական գործի պարագայում։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031