Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեւ Երեւանը» դատավոր Արծրուն Միրզոյանի հարցով դիմելու է արդարադատության խորհրդին

Հոկտեմբեր 02,2013 11:52

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները հրավիրած ասուլիսում անդրադարձան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ դատարան ներկայացրած իրենց հայցի մերժմանը:

Հիշեցնենք, որ «Բարեւ Երեւան» խմբակցությունը օգոստոսի 7-ին հայց էր ներկայացրել դատարան:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ «Հայաստանի արդարադատությունը սպանվել է եւ դա արվել է պատվերով, բացահայտ ցինիզմով: Օրենքը պահանջում է, որ որոշում կայացնող մարմինը, տվյալ դեպքում՝ քաղաքապետը պետք է որոշում կայացնի՝ առաջնորդվելով ոչ միայն ուղեւորափոխադրողների շահերից ելնելով, այլ նաեւ քաղաքացիների: Դատավորը պատասխանել է, որ ինքը երկու ընկալում ունի՝ էդ Անահիտ Բախշյանը ձե՞զ է ներկայացնում, թե՞ խմբակցությունը: Նա պահանջել է մի փաստաթուղթ, որով կերևա, որ Բախշյանը խոսում է ողջ խմբակցության անունից»:

Ըստ խմբակցության անդամների, դատավոր Արծրուն Միրզոյանը երեք ապօրինի պահանջներ է ներկայացրել. «Արծրուն Միրզոյան, այս անունը պետք է հանրությունն իմանա, որ իմանա, թե ովքեր են իր փողերն ուտում: Դատավորը հարց է ուղղել՝ ո՞ւմ շահով եք առաջնորդվում, որ բողոքարկում եք, կոպիտ ասած՝ ձեր «քյարը» ո՞րն է, ձե՞զ ինչ, ինչի՞ եք մրմռում: Այստեղ չեմ կարող չհիշել Վովա Գասպարյանի խոսքը՝ դուք գողակա՞ն եք, թե՞ ..դատավոր:

Ամեն հայցից հետո պիտի մի հատ նամակ գրեմ դատավորին, թե ես ինչ փորացավ ունեմ ու ում շահերն եմ ներկայացնում, չի կարելի այսպես ուղղակի թքել հասարակության վրա»,- ասաց պարոն Սաֆարյանը:

Անահիտ Բախշյանի խոսքերով՝ արդարադատությունը, եկեղեցին, կրթությունը ծառայում է ՀՀԿ-ին, իսկ ժողովրդին ասում են՝ «երեկ գնայիք, էսօր 2 օր կլիներ»:

Դավիթ Սանասարյանի համոզմամբ՝ նրանք ուղղակի պաշտպանում էին Տարոն Մարգարյանին. «Շատ լուրջ իրավաբաններ են գնահատական տվել մեր հայցին եւ որեւէ հիմք չկար մերժելու այն»:

Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ Արծրուն Միրզոյանի հարցը պետք է բարձրացնեն արդարադատության խորհրդում. «Մենք պահանջելու ենք կարգապահական վարույթ անցկացնել, որովհետեւ որեւէ մեկն իրավունք չունի անգամ սեփական տանը նման արդարադատություն իրականացնել եւ ուղղակի ցինիզմով մեկնաբանել օրենքը, թքել մի ամբողջ հասարակության երեսին, կանաչ լույս վառել նրա հարստահարման եւ ունեզրկման համար:

Արծրուն Միրզոյանն ավելի լավ կլինի ասի՝ Սերժ Սարգսյանն ինձ զանգել է, պատվիրել է, ավելի լավ է ես մերժեմ: Դա ավելի տղամարդավարի կլինի, քան այսպես արդարադատություն իրականացնել»:

Ստյոպա Սաֆարյանը զգուշացրեց, որ եթե արդարադատության խորհուրդն այս հարցը չքննի, ապա Հրայր Թովմասյանը կրելու է պատասխանատվություն՝ այդ ապօրինության համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. iravaban says:

    սիրելի Ստյոպա ,,Դատավորը հարց է ուղղել՝ ո՞ւմ շահով եք առաջնորդվում, որ բողոքարկում եք, կոպիտ ասած՝ ձեր «քյարը» ո՞րն է ,, հարցը իրավական հարց է,հարցի իմաստը դուք սխալ եք ըմբռնել, դրա հետևանքով սխալ եզրահանգման եկել: եթե դուք իրավաբան լինեիք, կհասկանայիք, որ դատավորը ցակացել է պարզաբանել, որ որևէ իրավական ակտ վիճարկելու համար դուք պետք է անմիջական և ուղղակի շահ ունենաք: վերջին երեք բառերը իրավական տերմիններ են, համարյա բոլոր Եվրոպական երկների վարչական և քաղաքացիական իրավունքում հայտնի են դրանք, միայն այս դեպքում է, որ անձը կարող է բողոքարկել, վիճարկել իրավական ակտը: Ցավում եմ, որ դուք բավարար իրավական գիտելիքներ չունեք: բայց նաև ասեմ , որ անկախ դրանից , շատ հարգում եմ Ձեզ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031