Լրահոս
Օրվա լրահոսը

Ով կշահի աշխատավարձի բարձրացումից

Հոկտեմբեր 02,2013 11:48

Պետական բյուջեի նախագծի հետ այս տարի կառավարությունը հարկային փոփոխությունների փաթեթ չուղարկեց Ազգային ժողով։ Փոխարենը՝ ներկայացվեց օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ՝ վարձատրության նոր համակարգի ներդրման վերաբերյալ։ Ըստ այդմ, առաջարկվում է հաջորդ տարվանից Հայաստանում կիրառել աշխատավարձի հաշվարկի նոր, այսպես կոչված, միասնական համակարգ։
Այն ընդունելու դեպքում հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրաստիճան պետական պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ կբարձրանա՝ կկրկնապատկվի նույնիսկ կեռապատկվի։ Կբարձրանա նաեւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, սակայն ավելի քիչ չափով։ Սրանով կառավարությունը նպատակ ունի վերացնել այն անհամապատասխանությունը, որ տարիներ շարունակ գոյություն է ունեցել պետական կառավարման համակարգում վճարվող աշխատավարձերի ոլորտում։
Տարիներ շարունակ պետական կառավարման համակարգում աշխատավարձի չափերը խիստ տարբեր են եղել։ Այսօր կան ոլորտներ, որտեղ, ասենք, բաժնի ղեկավարն ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան նախարարը կամ պատգամավորը։ Երբեմն պետական կառավարման համակարգում գործող մարմնի ղեկավարի աշխատավարձը սահմանված է ավելի բարձր, քան, ասենք, հանրապետության նախագահինը։
Կենտրոնական բանկի վարչության անդամի աշխատավարձը մի քանի անգամ գերազանցում է Ազգային ժողովի նախագահի կամ վարչապետի աշխատավարձը։ Անհամեմատ բարձր են աշխատավարձերը վերահսկողական մարմիններում կամ անկախ հանձնաժողովներում։
Նման տարբերակված աշխատավարձերը ժամանակին սահմանվում էին՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, առաջին հերթին կոռուպցիոն ռիսկերը։
Վարձատրության միասնական համակարգի ներդրմամբ նախատեսվում է սահմանել բազային աշխատավարձ եւ համապատասխան գործակիցներ։ Այն ընդհանուր կլինի պետական կառավարման համակարգում միեւնույն պաշտոնը զբաղեցնող բոլոր աշխատողների համար։

ՎԱՍԱԿ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031