Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զաքարյան. «Չեմ բացառում, որ Վիլնյուսում մենք որևէ փաստաթղթի նախագիծ կունենանք»

Հոկտեմբեր 02,2013 11:25

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացվող պատժամիջոցներից հասցված վնասը ԵՄն պետք է փոխհատուցի: ՀՀն ՌԴից կամ ՄՄից նման ակնկալիքներ պե՞տք է ունենա: Չէ՞ որ այդ կառույցին անդամակցելու դեպքում մենք նախ տնտեսական կորուստներ ենք ունենալու:

– Մենք պետք է ընթացակարգերի մասին դատողություններ անենք, բայց դրանք խիստ փոփոխական են: ՄՄ-ում մենք ունենալու ենք նոր ձեռքբերումներ` տնտեսական, էներգետիկ, ռազմաքաղաքական, անվտանգության:

Ակնկալիքներ կային, որ ՌԴն պետք է սուբսիդավորի գազի գնի թանկացումը, բայց դրա հետ կապված գործընթացներ չկան:

– Բոլոր ուղղություններով էլ կլինեն ձեռքբերումներ, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ձեռքբերման շուրջ մենք կխոսենք արդեն ավելի կոնկրետ քայլեր անելուց հետո: ՀՀ տնտեսական հնարավորությունները շատ ավելի ազատ և առանց կապանքների կլինեն: ՄՄ ուղղությամբ մեր տնտեսվարողներն ավելի նպաստավոր պայմաններում գործելու հնարավորություն կունենան:

Կցկտուր հայտարարություններ են հնչում, թե նոյեմբերին Վիլնյուսում ԵՄն Հայաստանին մեկ այլ փաստաթուղթ կառաջարկի: Ինչի՞ մասին է խոսքը:

– Ես չեմ բացառում, որ Վիլնյուսում մենք, այնուամենայնիվ, կունենանք որևէ փաստաթղթի նախագիծ, որը կվկայի Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռակա շրջանակների մասին, և որը կվերահաստատի Հայաստանի մասնակցությունն ու ակտիվ գործունեությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրում:

Հնարավո՞ր է, որ երբ Վիլնյուսը գա, Ասոցացման համաձայնագրի նման այդ ակնկալվող փաստաթուղթն էլ չլինի:

– Քաղաքականության մեջ որևէ բան չի կարելի բացառել, բայց տվյալ պահին չկան ձեր մտավախությունների հիմքերը:

Արմինե Ավետյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031