Այն, ինչ տեղի ունեցավ երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության «փակ գաղտնի» քվեարկության ընթացքում, ցույց տվեց Հայաստանի քաղաքական դաշտում տիրող բարոյազրկության իրական աստիճանը։
Թեեւ Գեւորգ Կոստանյանի թեկնածության քննարկման փուլում արդեն իսկ նշմարելի էր մեր ընդդիմադիր հորջորջվող պատգամավորների քծնախառն պահվածքն առ երկրի ապագա գլխավոր դատախազը, սակայն քվեարկության արդյունքները զարմացրին անգամ քաղաքական դաշտի ամենացինիկ հնաբնակներին։
Ընդամենը երեք «դեմ» ձայնով Հայաստանի գլխավոր դատախազ դարձավ մի մարդ, որի հասցեին ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների 17 անդամներն այս տարիների ընթացքում ամենատարբեր հարթակներից այնքան ցեխ էին շպրտել ու այնպիսի մեղադրանքներ ներկայացրել, որ թվում էր՝ նրանք պիտի առնվազն մեկ մարդու նման դեմ քվեարկեն նրա թեկնածությանը։
Սակայն, ինչպես տեսանք, ընդդիմադիր հորջորջվող պատգամավորներից միայն երեքը հանդգնեցին «դեմ» քվեարկել «ավազակապետության հավատարիմ ծառայի» թեկնածությանը։ Եվ սա այն դեպքում, երբ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը կանխավ հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն էլ որոշել էին հարցը թողնել ազատ քվեարկության։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «անվավեր» ճանաչված երկու քվեաթերթիկներին, ապա այստեղ էլ պարզապես տարակուսելի է այն անփույթ վերաբերմունքը, որով ընդդիմադիր պատգամավորները քվեարկել են նման կարեւոր հարցի շուրջ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում