Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթողների 60%-ը փոշմանել է. հետազոտություն

Հոկտեմբեր 02,2013 11:18

«Հասարակական առաջընթաց» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած սոցհարցումների համաձայն՝ Հայաստանից մեկնածների 60 տոկոսը դժգոհ են արտագաղթելու իրենց կայացրած որոշումից:

Այսօր «Արտագաղթի հոգեբանությունը» թեմայով գիտաժողովի ժամանակ տնտեսական գիտությունների թեկնածու Կառլեն Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանի բնակչության արտագաղթման հակվածության գործոնի իր վերլուծությունը. «Թյուր կարծիք է, թե երկիրը լքած մարդու համար արտասահմանում ամեն ինչ լավ է, ամեն ինչ գունավոր է ներկայացվում»:

Ըստ նրա, սովորաբար Ռուսաստան մեկնում են միջին տարիքի տղամարդիկ, ինտելեկտուալ մակարդակը, կրթությունը արտագաղթի միտումների վրա որեւէ ազդեցություն չունեն. «Հավասարապես թե բարձրագույն կրթություն ունեցող, թե ցածր որակավորում ունեցող աշխատուժը միտված են գնալու»:

Նա նաեւ պարզել է, որ չարտագաղթածներից տղամարդիկ են ավելի շատ միտված հեռանալու, իսկ ներգաղթածներից ավելի շատ կանայք են միտված հեռանալու. «Վերադարձած կանայք ավելի մեծ ցանկություն ունեն վերադառնալ եւ միավորվել արտասահմանում ընտանիքի մյուս անդամներին: Մեկնածների պարագայում աշխատանք ունենալ-չունենալը չի ազդում մեկնելու ցանկության վրա: Թե աշխատանք ունեցողները, թե չունեցողները ցանկություն ունեն լքելու երկիրը: Իսկ ներգաղթողների պարագայում, այստեղ աշխատանք ունեցողներն էլ չեն ցանկանում մեկնել»:

Գիտությունների թեկնածուն եզրահանգել է՝ արտագաղթը սոցիալական խնդիր է, որն ունի հոգեբանական ասպեկտ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. drizzlebrain says:

    Փոշմանողը հետ կգար….Լռելը, երբեմն ավելի պատվաբեր է

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031