Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումը չի տարածվի միայն ցմահ դատապարտյալների վրա։ Համաներման նախագիծը ուսումնասիրելով՝ նման եզրահանգման է եկել փաստաբան Կարեն Մեժլումյանը։
Նրա խոսքերով՝ համաներման նախագծով, եթե կալանավորը չի ազատվում պատժի ամբողջական կրումից, ապա պատժաչափն է կրճատվում։
Ըստ փաստաբանի՝ համաներման նախագիծը կտարածվի նաեւ «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղավոր ճանաչված եւ 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի վրա։
2011 թ նոյեմբերի 17-ին դատարանը նրան մեղավոր էր ճանաչել։ Ընդհանուր իրավասության դատարանը գտել էր, որ 2004-2010 թթ. ընթացքում տարբեր պատճառներով ընտրել էր բարետես արտաքինով, նյութապես անապահով խավի տղաների եւ նրանց գայթակղելու համար անհատույց տվել մինչեւ 100.000 դրամի հասնող գումարներ։ Վճռի համաձայն՝ նրա սեքսուալ բռնի գործողություններից տուժել է 10 անձ։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ