Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թող խոսեն համերգից, թե ինչ լավ բան եմ արել, հերիք է գումարների մասին խոսեն. Նունե Եսայան

Հոկտեմբեր 02,2013 10:35

Երգչուհի Նունե Եսայանը որոշել է այլեւս մեկնաբանություններ, հարցազրույցներ չտալ լրատվամիջոցներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նունե Եսայանը՝ անդրադառնալով անկախության տոնին կայացած իր համերգին պետբյուջեից հատկացված 54 մլն դրամի մասին տեղեկություններին:

«Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու, թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի, ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու, իմ գործն եմ անելու, ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող հանի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում, լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»,- ասաց երգչուհին:

Նա շեշտեց, որ ընդհանրապես ոչինչ չի ցանկանում խոսել ոչ գումարների, ոչ դրանց արժանի լինել, չլինելու մասին: «Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»,-ասաց նա:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գրիգոր Ալավերդյան says:

    Անկեղծ ասած, մտքիս ծայրով անգամ չեր անցնի, որ Հանրապետության ու ամբողջ Հայության համար այդպիսի խորհուրդ ունեցող տոնին նման գումարներ անհրաժեշտ պետք է լինի տալ մեր հասարակության որևէ ներկայացուցչի, որ նա իր շնորքը մի քանի ժամով ցուցադրի մեր իսկ հասարակությանը: Հազար ափսոս, որ դա իսկապես արդեն իսկ իրողություն է: Իրոք, այդ դեպքում ես չեմ հասկանա պնդուներն այն մասին, որ մեր պետությունը հնարավորություն չունի արժանավույն գնահատելու գիտնականներին, բժիշկներին, դերասաններին, ուսուցիչներին և հասարակության մյուս արժանավոր հատվածին, որն իսկապես հայաստանի դեմքն է ներկայացնում աշխարհում: Ուր ենք գնում և ինչ ենք ուզում այս աշխարհից, արժե ճշտել մեծ ճամփորդությունից առաջ….

  2. Անահիտ says:

    Զարուհու վրա առաջին քարը գուցե իշխանությունների սիրելի Նունե Եսայանը, շուշանը գցեն;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031