Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ը կփոխի՞ կրծքանշանը Մաքսային միությանն անդամակցության պատվին

Հոկտեմբեր 02,2013 10:32

Տևական ժամանակ է` խորհրդարանում ՕԵԿ պատգամավորները նոր կրծքանշանով էին շրջում, որը հիշեցնում է ԵՄ դրոշը. այն բաց կապույտ է` պատված աստղերով: Սա, թերևս, արվեց ՕԵԿ-ի` Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամակցության պատվին: Բացի դա, ինչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը ժամանակին Հայաստանի ապագան տեսնում էին ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում: Նման հայտարարության համար անգամ ժամանակին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց, և ՕԵԿ-ը դարձավ ընդդիմություն:

ՕԵԿ արտաքին կուրսը, սակայն, ինչպես հայտնի է, վերջին շրջանում փոխվեց, երբ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ հայտարարվեց Մաքսային միություն մտնելու Հայաստանի պատրաստակամության մասին: Այդ պահից Հայաստանի ապագան ԵՄ-ում տեսնող Արթուր Բաղդասարյանն ու ՕԵԿ-ը դարձան Մաքսային միության կողմնակից, և Բաղդասարյանը հայտարարեց, որ ընտրելով Մաքսային միությունը` «Հայաստանն առաջնորդվեց իր ազգային շահերով»:

Երեկ ԱԺ-ում նկատելով ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանի ԵՄ դրոշը հիշեցնող կրծքանշանը` հարցրեցինք, թե հնարավո՞ր է կրծքանշանի նոր փոփոխություն լինի Մաքսային միություն մտնելու հետ կապված, քանի որ նման կրծքանշանը համահունչ չէ Մաքսային միություն մտնելու և՛ ՀՀ-ի, և՛ ՕԵԿ-ի որոշմանը: «Իհարկե, չի փոխվի: Իհարկե, եթե մենք անհրաժեշտություն զգանք, սա մեր ուրույն խնդիրն է, մեր կուսակցական խնդիրն է»,- ասաց Մարգարյանը` հավելելով. «Ինչ վերաբերում է, որ տեսաք նշանը, շուրջ երկու տարի է, փոխվել է մեր նշանի դիզայնը և որևէ կապ չունի ԵՄ-ի հետ, Մաքսային միության հետ, ուղղակի ընտրել ենք այս ոճը: Ավելին, եթե Դուք հիշում եք, մենք ԵԺԿ-ի անդամ ենք»: Երբ հարցրեցինք` ԵԺԿ անդամ դառնա՞լն է ստիպել փոխել ՕԵԿ-ի կրծքանշանը, Մարգարյանը հայտարարեց. «Չի ստիպել: Որևէ մի կառույց, որևէ մեկը չի կարող մեզ ստիպել: Մենք ուղղակի մեր կուսակցության քաղխորհրդով քննարկել ենք տարբեր ձևեր և որոշում ենք կայացրել, հանգել ենք այս ձևին նշանի»:

Մարինե Խառատյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031