Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանը 2-րդ հորիզոնականը զիջել է Վլադիմիր Կրամնիկին

Հոկտեմբեր 02,2013 10:08

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած տղամարդկանց վարկանիշային դասակարգման նոր ցուցակում Լեւոն Արոնյանը հոկտեմբերի 1-ի դրությամբ նահանջել է՝ 2-րդ հորիզոնականը զիջելով ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին: Առաջատարը մեծ առավելությամբ նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

Հարյուր լավագույնների մեջ են հայաստանցի եւս չորս գրոսմայստերներ. 51. Սերգեյ Մովսիսյան, 59. Վլադիմիր Հակոբյան, 69. Գաբրիել Սարգսյան, 90. Տիգրան Լ. Պետրոսյան:

Կանանց վարկանիշային ցուցակում Էլինա Դանիելյանը 27-րդն է, Լիլիթ Մկրտչյանը՝ 29-րդը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031