Լրահոս
Օրվա լրահոսը

43 համայնքները ներկայացրեցին իրենց ավանդույթները Սիրահարների այգում. (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2013 21:28

Հոկտեմբերի 1-ին Սիրահարների այգում տեղի ունեցավ Համայնքային փառատոն, որի ընթացքում Քաունթերփարթ ինթերնեշլի հայաստանյան ներկայացուցչության հետ համագործակցող Հայաստանի 43 համայնքները առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց արվեստն, արհեստն, ավանդույթները, ավանդական ուտեստները: Համայնքների ներկայացուցիչները նաև անց էին կացնում վարպետության դասեր, ցանկացողներին սովորեցնելով իրենց արհեստները: Փառատոնի նպատակն էր զարգացնել համայնքներ ներկայանալու կարողությունները:

PrevPhoto
NextPhoto

Փառատոնի ընթացքում տարածքային կառավարության նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը խոստովանեց, որ 5 տարի առաջ գործի անցնելուց կարևորում էր գազաֆիկացումը, հեռախոսաֆիկացումը, դպրոցների բարեկարգումը, որոնց համար այժմ ամաչում է.«Հիմա, երբ որ հիմնականում այդ հարցերը լուծված են, միևնույն է համայնքի ներկայացուցիչներին՝ բնակչության մոտ այն երանելիության զգացումը, կոպիտ ասած, չկա, գոհունակությունը չկա: Տեսնում ես, որ դրանք չեն համայնքի ամենակարևոր բաները. Շատ ավելի կարևոր բաներ կան մարդկանց կյանքում: Եվ այստեղ է, որ նայում ես հերթական անգամ ուրախանում շնորհակալ լինում ԱՄՆ ՄԶԳ-ից  (Միջազգային զարգացման գրասենյակ), Քաունթերփարթից»: Պարոն Բախշյանի խոսքերով միջոցառումը լավ առիթ է տեսնել, որ մասնակցող 43 համայնքները համագործակցելով Քաունթերփարթի հետ շահել են:

Կապանի քաղաքապետարանի մշակույթի, կրթության և սպորտի առաջատար մասնագետ Նանա Մելքոնյանը նշեց, որ միջոցառումից չէր սպասում նման արդյունք.«Մարդկանց արձագանքը շատ բուռն էր, ի տարբերություն մնացած տաղավարների, մեր տաղավարի մոտ հոսքը ոչ մի վայրկյան չի դադարել, մինչև ընդհուպ ավարտվել է ուղղակի ամեն ինչը: Այսօր շատ մարդիկ իմացան, որ արտադրանքն է Կապանինը, Կապանը ինչպիսի համայնք է և ինչ ունի»:

Արմավիր մարզի Լուկաշին գյուղի գյուղապետ Կարեն Մկրտչյանը գնահատեց Քաունթերփարթի հետ համագործակցությունը դրական. «Նրանք ներդրումներ են կատարում ի բարօրություն մեր համայնքների: Ամբողջ հայությունը մասնակցում է այս փառատոնին, սա մեծ տոն է»: Գյուղապետը միջոցառման մեջ կարևորեց անկեղծությունը ու անշահախնդրությունը:

Փառատոնին ներկա գտնվողները դրական էին գնահատում միջոցառումը. «Արտակարգ գաղափար է, ես ինքս շատ համայնքների մշակույթին ծանոթացա, ամաչում  եմ, որ մինչ այս չգիտեի նրանց մասին: Արդեն մի քանի կազմակերպություն եմ առանձնացրել, հուսով եմ կկարողանամ գտնել Երևանի խանութներում»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031