Ինչպես արդեն տեղեկացրել էինք, արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արա Անդրանիկի Դիլանյանը սեպտեմբերի 23-ին դատապարտվել էր չորսուկես տարվա ազատազրկման՝ կողոպուտի համար:
Դատավճռից երեք օր հետո նա ինքնասպանության փորձ էր կատարել, ինքնավնասման էր դիմել, փորը բացել էր, թեւերն էր վնասել,ձախ նախաբազկի կոտրվածով էլ սեպտեմբերի 27-ին տեղափոխել էին Մարաշի օրթոպեդիայի կենտրոն: Դատապարտյալի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը հանդիպել էր նրան:
Երեկվանից Արա Դիլանյանը արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում է:
Այսօր Ինեսա Պետրոսյանը փորձել է հանդիպել նրան:Սկզբում հավատացրել են, թե նրան պատգարակով կբերեն տեսակցելու պաշտպանի հետ, ապա թույլ չեն տվել, պահանջել են հատուկ թույլտվություն:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ