Համաներումը կտարածվի նաև Արտակ Բուդաղյանի վրա։ Նրա փաստաբան Հայկ Ալումյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք կհրաժարվեն համաներումից.«Այն հոդվածի վրա, որով մեղադրվում է Արտակ Բուդաղյանը, այո տարածվում է համաներումը, սակայն եթե անձը չի ցանկանում, համաներումը չի կարող կիրառվել։ Էս գործը պետք է գնա դատարան, որպեսզի բոլորն իմանան, թե ինչումն է բանը»։
«Ա1+»-ը զրուցեց նաև Արտակ Բուդաղյանի կնոջ՝ Լուսինե Բուդաղյանի հետ, ով նշեց, որ իր ամուսինը խուսափում է այդ թեմայով խոսել. «Էդ թեման իր համար շատ ցավոտ է, ես էլ խուսափում եմ շատ խոսել դրա մասին»,-ասաց Լուսինե Բուդաղյանը։
Մանրամասն կարդացեք՝ այստեղ
Ամբողջ հայ ժողովուրդը սիրում է Արտակ Բուդաղյանին. տասնյակ ու հարյուր հազարավոր հայեր
(աշխարհի 4 կողմում) օրերով աղոթել են իր վերականգնման համար: Քրեա-օլիգարխային իշխանությունները շատ լավ են հասկանում,որ եթե Արտակ Բուդաղյանի գլխից թեկուզ մի մազ պոկեն,հարյուր հազարավոր ԿԱՏԱՂԱԾ հայերի հետ գործ պիտի ունենան. դրա համար են այս գործը ուզում սվաղել-փակել:Բայց քրեա-օլիգարխային իշխանությունները ՉԵՆ հասկանում, որ հակահերոս Լիսկային ու իր բանդային ՊԱՏԺԵԼԸ բազում հայերի համար դարձել է ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ հարց: