Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունն ԱԺ-ում

Հոկտեմբեր 01,2013 19:07

Հինգերորդ ամիսն է, ինչ Ազատության հրապարակում շարունակվում են նախկին զինծառայողների, ազատամարտիկների, եռամսյա հավաքների մասնակիցների բողոքի չընդհատվող գործողությունները: Նրանք դժգոհում են իրենց սոցիալական ծանր վիճակից, գործազրկությունից, առողջապահական խնդիրներից ու բժշկական անուշադրությունից, վիրավորանքի աստիճան ցածր նպաստից ու թոշակից: Միաժամանակ, առավել անհանգստացած են ահագնացող չափերի արտագաղթով, վերահաս պատերազմի վտանգով, ներքին ճգնաժամային վիճակով ու մտահոգ՝ երկրի ապագայով: Իրենց կենցաղից ու պետության անուշադրությունից բողոքավոր մեր հայրենակիցները այսօր էլ պատրաստ են զենքը ձեռքին պաշտպանել մեր երկիրն ու սահմանները, անհրաժեշտ պահին նեցուկ ու հենարան լինել առաջին գծում ծառայող զինվորին ու սպային:

Բողոքի ակցիաները դադարեցնելու, առավել աչքի ընկնողներին հավաքագրելու, ահաբեկելու անհաջող փորձերից բացի՝ հայրենի իշխանությունները մինչ օրս այդպես էլ ականջալուր չեն լինում նրանց պահանջներին, ուղիներ ու միջոցներ չեն գտնում բարձրացված խնդիրների թեկուզ մի մասի աստիճանական լուծման համար: Ի դեպ, խնդրին չի անդրադարձել նաև այս ընթացքում մոտ տասը քննարկում և լսում կազմակերպած ԱԺ պրոֆիլային հանձնաժողովը: ԱԺ-ն վերջերս ընդունած օրենսդրական մի նախաձեռնությամբ լուծեց ազատամարտիկ կամավորների մի մասին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու հարցը: Սակայն նախկին զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց սոցիալական, առողջապահական, բնակարանային և այլ խնդիրների լուծումը պետության հավելյալ հոգածության կարիքն ունի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թաղի խուժանով, բաժակաճառով, ու ուզունդարա պարելով երկիր չես պահի, եթե կա՝ԹԱԼԱՆԸ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031