Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստ Երևանում

Հոկտեմբեր 01,2013 18:45

Հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցավ թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակից ՀԱՊԿ անդամ-պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների նիստը:

Նիստը բացեց և մասնակիցներին ողջունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Ելույթի համար խոսքը տրվեց «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ միջոցառման Միջազգային կոորդինացիոն շտապի օպերատիվ կառավարման ղեկավար, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի քարտուղար, Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառության վերահսկման Դաշնային ծառայության միջազգային-իրավական դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Ալյոնկինին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը ջերմ ընդունելության և կանխարգելիչ միջոցառման տեխնիկական ապահովման համար՝ Սերգեյ Ալյոնկինը ներկայացրեց նիստի մասնակիցներին:

ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հանդես եկան ազգային միջգերատեսչական շտաբների պատրաստականության աստիճանի և օպերատիվ գործողությանը մասնակցելու ձևաչափերի վերաբերյալ զեկույցներով:
Ելույթ ունեցողներն անդրադարձան թմրամիջոցների անօրինական շրջանառության՝ որպես ոչ միայն տարածաշրջանային, այլև անդրազգային հանցավորության չափազանց վտանգավոր տեսակի մարտահրավերներին և ընդգծեցին դրանց համատեղ ուժերով հակազդելու անհրաժեշտությունն ու արդյունավետությունը:

Ելույթ ունեցան՝ ՀԱՊԿ քարտուղարությունից՝ Միխայիլ Մելիխովը, Հայաստանի Հանրապետությունից՝ Վարդան Գևորգյանը, Բելառուսի Հանրապետությունից՝ Ալեքսանդր Վիսոցկին, Ղազախստանի Հանրապետությունից՝ Եռլան Ուատաևը, Ղրղզստանի Հանրապետությունից՝ Ռասուլ Տուրգանովը, Տաջիկստանի Հանրապետությունից՝ Թոջիդդին Նասրիդդինովը, Ռուսաստանի Դաշնությունից՝ Իվան Վոզնեսենսկին, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային կոմիտեից՝ քննչական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Ներսես Միրզոյանցը:

Կանխարգելիչ գործողությանն իրենց ձևաչափի և Միջազգային կոորդինացիոն շտաբին ամենօրյա տեղեկատվություն ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան դիտորդներ Օլեգ Շչերբինինը (Եվրասիական խմբի ներկայացուցիչ) և Անաստասիա Դերժիցկայան (Ռուսաստանի Ինտերպոլի ներկայացուցիչ):
Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Պետեկամուտների կոմիտեի, Գլխավոր դատախազության, Կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ներկայացուցիչներ:

Նիստի մասնակիցների ստորագրմանը ներկայացվեց թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման և Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումը, համաձայն որի՝ Միջազգային կոորդինացիոն շտաբի գործունեությունը ղեկավարելու է ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների Կոորդինացիոն խորհրդի նախագահ Վիկտոր Իվանովը, իսկ Միջազգային կոորդինացիոն շտաբի կառավարումը՝ Կոորդինացիոն խորհրդի քարտուղար Սերգեյ Ալյոնկինը և նրա տեղակալ՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Գևորգյանը:

Նիստի մասնակիցների տրամադրության տակ էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Կոորդինացիոն խորհրդի նախագահի կողմից հաստատված՝ «Կանալ-Կովկաս» լոկալ կանխարգելիչ գործողության պլանը, որն ամփոփում է գործողության օպերատիվ մտահղացումը, նախապատրաստման և իրականացման միջոցառումների ցանկը, ինչպես և գործողության արդյունքների ամենօրյա հաշվետվությունների աղյուսակները:
Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրապարակեց ԿՀԴՊ ԳՎ պետի առաջին տեղակալ Վարդան Բադասյանը:

Նիստի ավարտին ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը և շնորհակալություն հայտնելով ՀԱՊԿ անդամ-պետությունների ու դիտորդ երկրների ներկայացուցիչներին՝ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքում:

Խորհրդակցության ավարտից հետո օպերատիվ կառավարման աշխատանքը տեղափոխվեց հրամանատարական կետ, որը տեղակայված է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում:

«Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման մասնակիցները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված հայ ոստիկանների հուշակոթողին:
Գործողության կազմակերպման և անցկացման, ինչպես և ամենօրյա հաշվետվությունների վերաբերյալ օպերատիվ դիրեկտիվները հրամանատարական կետից, նախապես համաձայնեցված կապուղիներով, ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների կողմից փոխանցվեցին ազգային միջգերատեսչական շտաբներին:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031