Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը եղբոր քենակալին բժշկական կենտրոնի տնօրեն չնշանակեց

Հոկտեմբեր 01,2013 18:42

Սեպտեմբերի 27-ին Տավուշի  մարզպետարանում կայացավ Իջեւանի բժշկական կենտրոնի  տնօրենի թափուր տեղի համար մրցույթ:  Թեկնածուները 2-ն էին՝ Իջեւանի ԲՀԿ-ի երկարամյա տնօրեն Հրաչյա Ներսիսյանը եւ Իջեւանի առողջության պահպանման առաջնային կենտրոնի բժիշկ  Վազգեն Մարգարյանը:

Երկու թեկնածուներն էլ մրցութային հանձնաժողովի կողմից  ստացել են 6 «կողմ» ձայն:  Ընդունված կարգի համաձայն  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եռօրյա ժամկետում  նրանցից մեկին պետք է նշանակեր Իջեւանի ԲՀԿ-ի տնօրեն: Մարզպետին այդ որոշումը դժվարությամբ է  տրվել,  քանի որ  Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Հրաչյա Ներսիսյանը Արմեն Ղուլարյանի  եղբոր՝ Աշոտ Ղուլարյանի քենակալն է:  Հոկտեմբերի 1-ին  մարզպետ Ղուլարյանը որոշել է Վազգեն Մարգարյանին նշանակել Իջեւանի ԲՀԿ-ի տնօրեն :  Վ. Մարգարյանը իջեւանցիների շրջանում  ունի լավ բժշկի եւ համեստ մարդու համբավ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վահե says:

    Այդ դժվարությամբ որոշումը արժեցել է ըստ Իջևանում շրջանառվող լուրերի 50 հազար ԱՄՆ դոլար :

  2. Վարդան says:

    Տասնհինգ տարվա հմուտ ղեկավարին փոխել մի անփորձ բժշկով ` այն էլ հիվանդանոցային բուժօգնությունից հեռու , դժվար ` բայց հաստատ շահավետ է եղել:

  3. Լուսինե says:

    Ոչ թե Իջեւանի ԲՀԿ, այլ Իջեւանի ԲԿ ( Բժշկական Կենտրոն)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031