Այսօր կայացած արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2014 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրեր է սահմանել մարտի 9-ը, հունիսի 8-ը, հոկտեմբերի 19-ը և դեկտեմբերի 14-ը:
Նիստի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին կայացած ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ վերջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմած տեղեկանքը: Ամփոփելով ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների նախընտրական քարոզչության ֆինանսավորման ողջ գործընթացը` վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված քարոզչական ֆինանսավորման որևէ խախտում չի արձանագրվել:
ԿԸՀ