Սեպտեմբերի 30-ին, համաձայն ձևավորված ավանդույթի, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը քրեական, քաղաքացիական և վարչական պալատների նախագահների, Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի մասնակցությամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավոր:
Զարուհի Նախշքարյանը Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013թ. սեպտեմբերի 25-ի հրամանագրով: Ինչպես բազմիցս նշել ենք, դատավորների հետ նման հանդիպումները միաժամանակ կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ներկայացնելով դատավոր Զարուհի Նախշքարյանին, այս հանդիպմանը ևս դատավորների հետ քննարկեց արդարադատության իրականացմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր:
Կարդացեք նաև
ՀՀ Դատական Դեպարտամենտ