Լրահոս
Օրվա լրահոսը

Грузия Онлайн. Բարձրաստիճան դիվանագետը Հարավային Կովկասում միասնական տնտեսական գոտու ստեղծման առաջարկ է արել

Հոկտեմբեր 01,2013 17:39

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, «Բազմաֆունկցիոնալ դիվանագիտության ինստիտուտ» հ/կ-ի հիմնադիր Ջոն Մակդոնալդը առաջարկում է ստեղծել Հարավային Կովկասի միասնական տնտեսական գոտի: Ըստ նրա, այդ գաղափարին կողմ է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվականը:

«Վարչապետը գոհունակություն է հայտնել այդ գաղափարի համար: Նա արդեն քաղաքական հանդիպումներ է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդների հետ», – ասել է Մակդոնալդը, որն այժմ գտնվում է Վրաստանում:

Լրագրողների հարցին, թե ինչքանով է հնարավոր նման գոտի ստեղծելու հնարավորությունները, երբ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը, իսկ Վրաստանը եվրաինտեգրման ճանապարհն է բռնել, Մակդոնալդը պատասխանել է, որ ինքը լավատեսորեն է տրամադրված, քանի որ Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը «շատ ընդհանուր բաներ ունեն»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031