Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետի նկատմամբ հարուցված քրգործի նախաքննությունը

Հոկտեմբեր 01,2013 17:35

Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Բաբկեն Մկրտչյանի նկատմամբ և վերջինիս հանցակից` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրվող Մանվել Արշակյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

Ըստ ՀՔԾ պաշտոնական կայքի՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012թ. ծրագրի իրականացման գործընթացում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը, պաշտոնեական դիրքը
չարաշահելով, նախնական համաձայնությամբ, քաղաքացի Մանվել Արշակյանի հետ համատեղ մասնակցությամբ պաշտոնական փաստաթղթեր է կեղծել, որոնց հիման վրա Մանվել Արշակյանը հափշտակել է դիզվառելիք` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Մեղադրյալներ Բաբկեն Մկրտչյանի և Մանվել Արշակյանի նկատմամբ քրեական գործի մինչդատական վարույթում խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Քրեական գործի նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031