Ազգային ժողովում այս պահին քննարկվում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությունը, որը ներկայացրեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Պարոն Թովմասյանը նկատեց, որ վերջին չորս տարում սա երրորդ համաներումն է, եւ համաներումը ոչ թե արդարադատության իրականացում է, այլ մարդասիրական ակտ: Այս համաներման ակտով պատժաչափի կրճատումների քանակն ավելի մեծ կլինի, քան նախորդ համաներումների ժամանակ, իսկ անմիջապես ազատ արձակվողների թիվը գուցե նույնը մնա:
Ինչպես տեղեկացրեց պարոն Թովմասյանը՝ մինչեւ երեք տարի ազատազրկման դատապարտված կամ ազատությունից զրկելու հետ չառնչվող պատիժներ ունեցող դատապարտյալները, որոնք անմիջապես ազատվելու են ՔԿՀ-ներից, կկազմեն մոտավորապես 500 մարդ:
Շատ ավելի շատ կլինեն այն մարդիկ, ում վրա համաներումը կազդի՝ պատժաչափի կրճատման առումով:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Թովմասյանի՝ համաներումը կազդի նաեւ ՔԿՀ-ներում ծանրաբեռնվածության մեղմման վրա:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ