Ինչպես ՀԱԿ-ի, այնպես էլ «Ժառանգության» պատգամավորները, որոնք այսօր մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությանը , հերթով հայտարարեցին լրագրողներին, որ իրենք դեմ են քվեարկել: Այդ մասին արդեն իսկ ասել են Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Ռուբիկ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը:
Թեւան Պողոսյանը չի մասնակցել քվեարկությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ քվեարկել է իր սկզբունքներին չդավաճանելով, իսկ Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը, ըստ Արամ Մանուկյանի, անվավեր է ճանաչվել` «ինքը սխալմամբ պտիչկա է դրել»:
«Ես շփոթված եմ, չեմ հասկանում ինչպես է, որ ութ հոգի դեմ է քվեարկել, բայց ընդամենը երեք դեմ է եղել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ