Հայաստանում չեն դադարում քննարկումները մեր երկրի` Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ: Բոլորը հասկանում են, որ սեպտեմբերի երեքին Մոսկվայում Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը նախ և առաջ քաղաքական բնույթ էր կրում: Սակայն ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց հրաժարումը և Մաքսային Միությանը միանալը հանգեցնելու է որոշակի տնտեսական հետևանքների, որոնք իրենց մաշկի վրա զգալու են Հայաստանի քաղաքացիները: Եթե մի կողմ դնենք հարցի քաղաքական կողմը, մնում է մի կարևոր հարցադրում. ո՞ր կառույցն էր ավելի խոստումնալից Հայաստանի համար տնտեսական զարգացման առումով` Մաքսային Միությունը թե ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին: Այդ խնդրի շուրջ զրուցում ենք անկախ փորձագետ Վահագն Ղազարյանի հետ:
Երևանի մամուլի ակումբի վիդեո բլոգ