Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Թե ինչո՞ւ կառավարությունը երկրի նախագահին «քաշեց». Այվազյանը կհարցնի ֆինանսների նախարարից

Հոկտեմբեր 01,2013 16:15

Aravot.am-ն այսօր ՀՀԿ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս եղավ, որ հանրապետականներով մեծամասնություն կազմող  կառավարությունն իրենց կուսակցական եւ երկրի ղեկավարի խոստացածը չկատարեց: Այս առնչությամբ պարոն Այվազյանն ասաց. «Այ հենց այս հարցը ես պիտի տամ. Ֆինանսների նախարարը պետք է գա իմ առաջ կայնի, ձեր առաջ կայնի, ու մնացածի առաջ կայնի ու էդ հարցի պատասխանը տա: Խի՞ եք ուզում ես հիմա բաժակ նայողի պատասխան տամ: Նույն հարցը ես եմ ուզում տամ ու տալու եմ»:

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ քաղծառայողների աշխատավարձերը բարձրանալու են, ընդ որում միջին պաշտոն զբաղեցնողներինը կրկնակիից էլ ավելի:

Երկրի նախագահը կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ ասել էր`«2014 թ. հունվարի 1-ից նախարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պետը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխատավարձ՝ կախված աշխատանքային ստաժից»:

Իսկ սեպտեմբերի 28-ին կառավարությունը 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը հաստատեց, ըստ որի՝ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերը հուլիսի 1-ից բարձրանալու են 40%-ով, որը սակայն Սերժ Սարգսյանի հայտարարած թվերից բավականին ցածր է ստացվում:

Այսինքն` եթե հաշվի առնենք, որ օրինակ` առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի աշխատավարձը` «պահումներով» մոտ 92 հազար դրամ է, բաժնի պետինը` 110 հազար, ապա 40% բարձրացումը նախագահի թվերի հետ չի համընկնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, որին այս տարի լրագրողներից՝
    Գոհարը շատ ճիշտ բնորոշեց նրան, որի ապացույցն է,՝ նրան տված հարցերի պատասխանը: Իբր ֆինանսների նախարարը, հախագահի հանձնարարությանը հակառակ 60%-ով ինքնագլուխ կրճատել
    է նախատեսված աշխատավարձների ֆոնդը, որը կազմելու է ընդհամենը՝ 40%-ի բարձրացում:
    ,,Պարկերացնում եմ թե ինչ կապիկություններով է պահանջել, որ ֆինանսների նախարարը գա և բոլորի առաջ կանգնած մեկ առ մեկ պատասխան տա, նախագահին հակառակ գնալու համար, կարծես երկիրը՝ բացառձակապես թաղի խուժանի երկիր է, իսկ եթե իրոք այդպիսի՞նն է,,:
    Բայց՝ ամենակարևորն է, ի՞նչ միջոցների շնորհիվ է, 2014-թի հունվարի 1-ից կենսաթոշակները՝ 15%-ով և հուլիսի 1-ից պետ. աշխատողների աշխատավարձները՝ 40%-ով բարձրացումը տեղի ունենալու: Եվ հարցիս պատասխանը իրեն սպասեցնել չտվեց, բարձրացվելու է՝ ամենայն հավանականությամբ օրերս հայտարարվավ այն վարկի շնորհիվ, որը ԵՎՐՈԲՈՆԴ կոչվող ինչ որ
    ֆոնդ մոտ 1 միլիարդ դոլլար, հրաշքով Հայաստանը վարկ է ստացել 7 տարի ժամկետով, տարեկան
    6% տոկոսադրույքով: Եվ իրենց իսկ խոսքերով երկրի արտաքին պարտքը կազմել է 4,5 միլիարդ
    դոլլարի: Այսինքն, ով պարտք տա վերցնում են առանց մտածելու, միայն թե աղետալի վիճակը ևս մեկ երկու տարի հետաձգեն, բայց թե ինչպես են ետ վերադարձնելու՝ լրիվ անհայտ է:
    Այս թեմայի մասին ո՞վ պետք է խոսի և որտեղ պետք է խոսվի, չէ՞ որ սա ևս մեծ աղետ է:

  2. Artur says:

    Ուղղակի ծիծաղելի է… Սույն պարոնը վաղուց արդեն պետք է ճաղերի հետևում լիներ, իսկ նրանից հարցազրույց են վերցնում:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031