Այսօր ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունները հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու Ազգային ժողովում կայացած գաղտնի քվեարկության ժամանակ, որով որոշվում էր Գեւորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակման առաջարկը՝ ներկայացված ՀՀ նախագահի կողմից: ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն էլ ազատ քվեարկություն էին որոշել:
Սակայն եղավ ընդամենը երեք դեմ: Եթե անգամ ենթադրենք, որ երկու անվավեր քվեաթերթիկները նույնպես պատկանում են ընդդիմությանը, ապա ակնհայտ է, որ «Ժառանգությունից» եւ ՀԱԿ-ից եղել են մարդիկ, ովքեր «կողմ» են քվեարկել, որովհետեւ այդ խմբակցություններից քվեարկությանը մասնակցել են առնվազն ութ պատգամավորներ:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ