Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Իգիթյան. «ФСБ-շնիկները, ռուս սահմանապահները պետք է ձերբակալվեն՝ իրենց արարքի համար»

Հոկտեմբեր 01,2013 15:52
Hovhannes Igityan

Երեւան-Մեղրի ճանապարհին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ ռուս սահմանապահների հետ կատարված միջադեպը ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հետ է կապում:

Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ ռուս սահմանապահները ոչ մի իրավունք չունեին այդտեղ իրենց այդքան լկտի պահելու: Պարոն Իգիթյանի համոզմամբ՝ «ФСБ-շնիկները, ռուս սահմանապահները այդ միջադեպի ժամանակ օրենք են խախտել եւ պետք է ձերբակալվեն՝ իրենց արարքի համար: Եթե այս անգամ մեր իշխանությունները թույլ տան, որ դա մնա անպատիժ, ապա շատ շուտով ռուսներն իրենց տանտեր կզգան եւ մեզանից յուրաքանչյուրի հետ մեծ տերության դիտանկյունից կխոսեն, չեն հարգի, մեր երկրում մեզ կճնշեն եւ այդ լկտիության առաջն առնել չի լինի»:

Ըստ պարոն Իգիթյանի, կապ չունի՝ Զարուհի Փոստանջյանը պատգամավոր է, թե շարքային ՀՀ քաղաքացի, ռուս սահմանապահները պետք է իրենց գործով զբաղվեին. «ՀՀ քաղաքացու մեքենա այստեղ իրավունք ունի կանգնեցնել միայն մեր ճանապարհատրանսպորտային վարչության, պետավտոտեսչության աշխատակիցը, ոչ թե ռուս սահմանապահը: Անկախ այդ բացատրությունից, թե իրավապահ մարմիններին էին օգնում, նրանք դրա իրավունքը չունեին կանգնեցնել մեքենան, ստուգել փաստաթղթեր եւ իրենց այդպես պահել: Իրավապահ մարմիններին օգնելով՝ մեր օրենքները չպիտի խախտեին: Նախ, իրենք պետք է այստեղ խոսեին հայերեն, մեր քաղաքացին պարտավոր չէ իրենց հետ ռուսերեն շփվել, մեր պետական լեզուն հայերենն է: Եթե նույնիսկ թմրամոլի էին բռնում, ՀՀ քաղաքացիների մեքենաները պետք է կանգնեցներ եւ նրանց փաստաթղթերը ստուգեր իրավասու մեկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031