Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վերջնական որոշումն է կայացրել Հունաստանի երկու քաղաքացիների վերաբերյալ, որոնք ցանկանում էին ժառանգել Թուրքիայում իրենց քրոջ անշարժ գույքը, սակայն մերժվել էին:
Դատարանը Թուրքիային պարտավորեցրել է հայցվորներ Իոաննիս և Էվանգելոս Ֆոկասներին վճարել 5 միլիոն եվրո՝ նյութական և բարոյական վնաս հասցնելու համար և 15 հազար եվրո՝ կատարած ծախսերի դիմաց:
2009թ. սեպտեմբերի 29-ի ՄԻԵԴ-ի հիմնական վճռում ասվում էր, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին հոդվածը՝ սեփականության իրավունքը: Այսօրվա վճիռը վերաբերում է միայն փոխհատուցմանը:
Հայցվորները նյութական և բարոյական վնասի դիմաց պահանջում էին 25 միլիոն եվրո փոխհատուցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ