Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Եկեղեցին հո ռեստորան չէ, որ կենտրոնական մուտք ունենա»

Հոկտեմբեր 01,2013 15:43

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում հոգեբանական գիտությունների թեկնածու Աշոտ Հակոբյանը, անդրադառնալով կիրակի օրը Սուրբ Երրորդություն եկեղեցում ԱԺ օլիգարխ-պատգամավոր  Սամվել Ալեքսանյանի  7 երեխաների ճոխ կնունքին ու այս պատճառով հավատացյալներին եկեղեցի չթողնելու փաստին, ոչ այնքան քննադատեց ԱԺ պատգամավորի պահվածքը, որքան նրա արարքը արդարացնող եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանին:

Հիշեցնենք, որ հոգևոր հովիվը news.am-ի հետ զրույցում ասել էր. «Իսկ ո՞վ է ասում, որ եկեղեցու դռները փակ են եղել: Եկեղեցու գլխավոր դուռը փակ է եղել, որովհետեւ դիմացը խճողված է եղել, զարդարողները իրենց գույքն են դրել. դրա համար բացվել է եկեղեցու հարավային դուռը»:

«Եկեղեցին հո ռեստորան չէ, որ կենտրոնական մուտք ունենա ու դա էլ արդարացի պատճառներով փակ լինի, սա Աստվածահայհոյություն է, մենք մտնում ենք եկեղեցի, որ դեմքով լինենք դեպի Արևելք: Աբսուրդ է հոգևորականի պարզաբանումը, շատ տգեղ բան կա նրա հայտարարության մեջ: Իրոք չեմ պատկերացնում `ինչ է կատարվել այդ եկեղեցում: Իմ համար այնքան տարօրինակ է նման բան լսելը, այնքան անբարո է այս արարքը… Այլ բան է, եթե եկեղեցում շատ մարդիկ են հավաքվել և սրահում չեն կարող տեղավորվել: Իմ պատկերացմամբ, սարսափելի տգեղ բան է կատարվել և դա առաջին հերթին անարգանք է եկեղեցու նկատմամբ:

Եթե մի արժեք պահել ենք, փայփայել ենք, դա եկեղեցին է: Մոռանում են, որ քրիստոնեական դավանաբանության մեջ եկեղեցին դա մարդն է, ոչ թե շենքը: Հիմա թող պարզ դառնա, թե ինչու ենք հեռացել եկեղեցուց, մենք խնդիրներ ունենք մեր բարոյականության հետ: Այ թե որը պիտի լինի Վեհափառի, եպիսկոպոսաց ժողովի մտածմունքի թեման: Չնայած ի՞նչ եմ խոսում, երբ մեր հոգևոր առաջնորդներից շատերն են վաղուց հեռացել քրիստոնեական արժեհամակարգից: Եթե հոգևորականները օֆշորային սկանդալների մեջ են ու դուրս չեն գալիս, էլ ումից ի՞նչ պահանջես:

Եթե պիտի ժողովրդից թալանած գումարով եկեղեցի կառուցեն՝ պարզ է, որ տվյալ անձը այդ եկեղեցին պիտի դիտի որպես օբյեկտ, իսկ եթե նրա օբյեկտն է, ուրեմն ինձ էլ, քեզ էլ տիրոջ իրավունքով պիտի դուրս հրավիրի, մենք ո՞վ ենք, որ նրա ուտուշ-խմուշին մասնակցենք»,-ծաղրեց Աշոտ Հակոբյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ https://news.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031