Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Եվրաինտեգրացումը մեզ նորից նույն ձեւի, օդ ու ջրի պես պետք է» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2013 15:35

«Որտեղ ենք կորցնում, տեղերը կարո՞ղ եք ասել ինձ: Մենք մաքսային սահմանի հետ կապված միասնական շուկայի պաշտպանության խնդիր ունենք, ամբողջ աշխարհն է կռիվ անում այդ շուկայի համար, մարդիկ անգամ դեմոկրատիայի անվան տակ էդ շուկաների համար ժողովուրդներ են ջարդուխուրդ անում: Շատ բան ուրիշ ձեւ եք նկարագրում, դեմոկրատիա է կոչվում այդ ամենը»,-այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, անդրադառնալով այն կարծիքներին, որ Հայաստանը ՄՄ անդամ դառնալով կկորցնի իր ինքնուրույնությունը: «Որտե՞ղ ես կորցնում քո ինքնությունը, որքան իրենք են կորցնում, այնքան էլ դու ես կորցնում»,-ասաց պարոն Այվազյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը վստահ է, որ Եվրոպան շարունակելու է Հայաստանի հետ եվրաինտեգրման գործընթացը, սակայն խնդիրը խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագիրն է. «Սա իր մեջ ներառում է երկու սուբյեկտի, տվյալ պարագայում `Եվրամիություն, որը 12 երկրով սկսեց, 35-ով կանգնել է առայժմս, ու շարունակում է և փոքր Մաքսային միության անդամ կազմող ու տնտեսական նույն միավորը: Ի՞նչ է իրանց խնդիրը, իրենցն էլ է շուկայի պաշտպանությունը»:

Անդրադառնալով Մաքսային միության անդամ երկրների մաքսատուրքերի ընդհանուր բյուջեին, ԱԺ պատգամավորն ասաց, որ դա շահավետ կլինի Հայաստանի համար. «3 երկրի մաքսատուրքերը, որ հավաքում են իրար մեջ, հետո բաշխում են: Անցյալ տարի 26 միլիարդ դոլար են բաշխել: Անցյալ տարի Հայաստանի Հանրապետության մաքսատուրքերից պետական բյուջե է մտել 205 միլիոն դոլար: 26 միլիարդի 2%-ը 500 միլիոն է, 1%-ը` 260 միլիոն: Հայաստանի վերաբաշխող գումարը, եթե մենք բանակցենք ու այդ տոկոսի վրա պահենք, 500 միլիոն է լինում: Պետք է բանակցել, թե` ո՞ր տոկոսադրույքի վրա կանգնենք, եթե անգամ 1%-ի վրա կանգենք, մենք կունենանք մաքսատուրքերի 2.6 անգամ աճ»:

Ըստ Վարդան Այվազյանի, Հայաստանն իր շահերը ՄՄ-ում կարող է պաշտպանել իր ներկայացուցիչների միջոցով, քանի որ որեւէ որոշում ընդունելիս պետք է կոնսեսուս լինի, եւ ինչպես պատգամավորն ասաց` բոլորը պետք է համաձայն լինեն:

«Սա առեւտրային պայմանագիր է, եւ չի կարելի այսքան դրամատիզացնել, թեկուզեւ իր ետեւում ունի լուրջ քաղաքական խնդիրներ: Ես կարող եմ մի 5 քաղաքական խնդիր դնեմ, դուք ասեք`վայ աման սա ճիշտ ա: Բայց ես նորից եմ կրկնում` եվրաինտեգրացումը մեզ նորից նույն ձեւի, օդի ու ջրի պես պետք է: Ուրիշ բան է ազատ առեւտրի համաձայնագիրը, ընչի՞, որովհետեւ ազատ առեւտրի համաձայնագիրը, ինքը, ուղղակիորեն երկու երկրների միջեւ եղած առեւտրական մեխանիզմների պարզեցումն է: Ներկա պարագայում դու արդեն չես կարա ասես` գիտե՞ս ինչ կա, Եվրամիությունից եկած քո մաքսատուրքը եւ Հայաստանի Հանրապետության մաքսատուրքը կարանք իրար հետ զրոյացնենք, այսինքն, ոչ դու վերցնես, ոչ ես վերցնեմ, կամ իջնենք երեսուն տոկոս, կամ քառասուն տոկոս, որտեղ զրոն, ընդեղ քառասուն տոկոսը, գիտեք չէ՞»:

Մանրամասն` տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ ի վերջո ՄՄ-ին անդամակցելը դա քաղաքական որոշում էր` քաղաքական շահով, թե՝ տնտեսական` տնտեսական շահով, Վարդան Այվազյանն ասաց` «Երկուսն իրար հետ հորեղբոր տղա են, որ մեկին ուզում ես առաջնություն տուր, եթե տնտեսական լինի, հետեւից քաղաքական շահն է գալիս, եթե քաղաքական լինի` հետեւից տնտեսականն է գալիս»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031