Իսկական տղամարդը ձեռք չի բարձրացնում իր կնոջ վրա: Այս մասին մեկ անգամ եւս հիշեցնելու համար այսօր փողոց էին դուրս եկել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները։
Կազմակերպության անդամները մտադիր են 12 ժամ անցկացնել Կառավարության շենքի դիմաց: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում են ԱԺ ներկայացնել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք։
«Օրենքը կանխարգելման օրենք է, պատժամիջոցներ չի ներառում իր մեջ եւ ինքը շատ խաղաղասեր օրենք է»,- նշեց «Կանանց իրավունքների կենտրոն»-ի նախագահ Սուսաննա Վարդանյանը
Միայն 2012 թ. արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից 621-ը՝ կանանց նկատմամբ։ Այս տարվա ընթացքում արդեն 3 կին է մահացել ընտանեկան բռնության հետեւանքով՝ առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխա։
«Հիմա երեխաներին ենք հոգեբանական աջակցություն ցուցաբերում, որովհետեւ 3 դեպքերից երկուսի դեպքում հայրը հենց երեխաների ներկայությամբ է մորը սպանել եւ շատ սթրես են ապրել երեխաները դրանից»,- ավելացրեց Աննա Նիկողոսյանը։ Ակցիայի մասնակիցները համոզված են, որ ընտանեկան բռնությանը նպաստում են նաեւ սերիալները, որոնցով ողողված է հայկական եթերը;
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները կառավարությանն ու ԱԺ-ին կոչ է անում օրենսդրորեն կարգավորել կանանց ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ