Լրահոս
Օրվա լրահոսը

Ձուն թանկացել է, դեղերն ու բուժծառայությունները` նույնպես (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2013 15:18

Ձուն թանկացել է 30 տոկոսով, դեղերի գները` 3 տոկոսով, բուժծառայությունները` 17 տոկոսով են գնաճ արձանագրել, տաքսիների սակագների աճն էլ 11 տոկոս է եղել:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում նախորդ տարվա համեմատությամբ, այսպիսի տվյալներ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ըստ ԱՎԾ մասնագետի, գնաճը սեպտեմբերին կազմել է 3, 12 % : Գնաճ է եղել նաեւ հունվար, մարտ, մայիս, օգոստոս ամիսներին: Պարոն Մարտիրոսյանի տվյալներով, մրգի գները նվազել են 7,3 տոկոսով:

Գազի, էլեկտրաէներգիայի թանկացման հետեւանքով ընդհանուր արձանագրված գնաճի մեջ էներգակիրների թանկացման մասնաբաժինը 2, 5 % է կազմել:

Ուսման վարձավճարների բարձրացումը նույնպես գնաճի մեջ իր մասնաբաժինն ունի` 8-13 %: Սեզոնով պայմանավորված, գնաճ է արձանագրվել նաեւ Արտաշատում եւ Կապանում:

Ավիատոմսերի շուկայում գնաճը նույնպես սեզոնային է եղել. Եթե, ըստ պարոն Մարտիրոսյանի, սեզոնին օրինակ` Մոսկվայի տոմսը միայն մի ուղղությամբ էր 130 հազար դրամ, ապա այժմ` գնալ-գալն է այդքան:

Ձվի թանկացումը ԱՎԾ մասնագետը պայմանավորեց ներքին արտադրության նվազմամբ: Այս տարվա սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, ձվի գինը բարձրացել է 9,4 %: Ձվի գնանկում արձանագրվել է ընդամենը հունիս ամսին: Իսկ դեկտեմբերից սկսած, մինչ օրս ձուն թանկացել է շուրջ 30 տոկոսով: Գնաճի մեջ էական տեսակարար կշիռ կունենա տրանսպորտի ուղեվարձի թանկացումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031