Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղութային մտածելակերպ

Հոկտեմբեր 01,2013 15:04

ՀՔՄ կազմակերպած «Մշակույթը որպես 21-րդ դարում ազգի մրցունակության առանցքային գործոն» թեմայով կոնֆերանսին անցյալ շաբաթ զեկույցով հանդես էր եկել ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Վերջինս մի համեմատություն էր արել, որը, թերեւս, բնորոշում է ռուս պաշտոնյայի՝ հայերին վերաբերելու ձեւին ու մտածողությանը։ Մեդինսկին հիշել էր Չարդախլու գյուղը. դա այն գյուղն է, որը հայրենական պատերազմի ժամանակ երեք հայազգի մարշալներ էր տվել խորհրդային բանակին, եւ, ինչպես հայտնի է, հայերը մշտապես հպարտացել են այդ փաստով: Մեդինսկին ասել էր. «Անհավատալի է, որ այդ գյուղը խորհրդային բանակին տվել է երեք մարշալ, պատկերացրեք անգլիացուն պատմեն, թե հնդկական մի փոքր գյուղից դուրս են եկել անգլիական բանակի երեք մարշալներ… իրոք անհավատալի է…»։ Այսինքն՝ ռուս երիտասարդ պաշտոնյայի պատկերացմամբ՝ ժամանակին Անգլիայի գաղութ հանդիսացող Հնդկաստանն ու Ռուսաստան-հայ մարշալներ համեմատությունը գտնվում է նույն մակարդակում։ Այսօրվա ՌԴ-ում իշխում է նույն գաղութային մտածելակերպը, ՌԴ օրենսդիրների բոլոր քայլերը վերջին ամիսներին հենց դա են վկայում:

Կարդացեք նաեւ՝

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031