Ազգային ժողովի 130 պատգամավորներից 108-ը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազի նշանակման համար առաջադրված Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությանը եւ նրանցից է 103-ը կողմ է քվեարկել: Երեքը դեմ են քվեարկել, եւս 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Դեմ քվեարկողներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր:
Գեւորգ Կոստանյանը ժպիտով ընդունեց ծափահարությունները եւ շնորհավորանքները, շնորհակալություն հայտնեց եւ ասաց. «Միասին ենք կառուցելու մեր Հայաստանը»:
Նույն ժպիտով էլ նա հեռացավ Ազգային ժողովից:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ