Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորները քվեարկում են նոր գլխավոր դատախազի նշանակումը

Հոկտեմբեր 01,2013 14:22

Այս պահին ԱԺ-ում կայանում է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության հաստատման քվեարկությունը: ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունն» արդեն իսկ հայտարարել են, որ դեմ կքվեարկեն, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն կքվեարկեն ազատ, իսկ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը՝ կողմ:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ որեւէ պարագայում ՀԱԿ-ը դեմ էր քվեարկելու Սերժ Սարգսյանի ներկայացրած ցանկացած թեկնածուին: Սակայն իր ելույթում նա նաեւ անդրադարձավ այն գործերին, որոնք ՄԻԵԴ-ում, որպես ՀՀ ներկայացուցիչ պաշտպանել է Գեւորգ Կոստանյանը, այդ թվում՝ «Ա 1»+-ի, Մարտի 1-ի, Գրիշա Վիրաբյանի, իրենց սեփականությունը հանրային կարիքներին զոհած երեւանցիների եւ այլն:

Պարոն Մանուկյանը նկատեց, որ 47 գործերից 45-ում Հայաստանը պարտվել է. «Իրականությունն այն է, որ դուք եւ այլ պրոֆեսիոնալ իրավաբաններ, վարձատրվելով մեր պետական բյուջեից, այդ գործերի 96%-ը պարտվել եք»:

Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի՝ դա նշանակում է, որ համակարգն է կեղտոտ, այնպես որ իրենք դեմ են լինելու ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված ցանկացած թեկնածության:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր խոսքում անկեղծորեն նշեց, որ իրենց համար առանձնապես էական չէ, թե որ խմբակցությունը ոնց կքվեարկի, քանի որ իրենք մեծամասնություն ունեն, եւ այսպես թե այնպես Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը կընդունվի.  «Լուրջ քննարկում է գնացել խմբակցություններում, թեկնածուն դրական է դիտարկվում բոլոր խմբակցությունների կողմից, այլ բան է, որ՝ կքվեարկեն չեն քվեարկի, տպավորությունը արժանահավատ էր, ձայների խնդիր էլ չունենք»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031