Այսօր Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը քաղաքագետ, Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Միհրանյանին պարգեւատրեց համալսարանի հոբելյանական մեդալով:
Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում ասաց, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ուղարկել Անդրանիկ Միհրանյանին, սակայն վերջինս չէր կարողացել ներկա գտնվել Հայաստանում չլինելու պատճառով:
Անդրանիկ Միհրանյանն էլ ասաց, որ չնայած ներկա չի եղել միջոցառմանը, սակայն Նյու-Յորքից բաժակ է բարձրացրել այդ առիթով:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ