«Հայաստան ներկրվող ձկան կերը խթանիչներ և վտանգավոր հավելումներ չի պարունակում», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց «Հայ ձկնարտադրողների և ձկնահանողների միասնություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը: Ըստ նրա՝ երբ ձկան կերը ներմուծվում է, սահմանին փորձանմուշ է վերցվում, համոզվում են, որ հավելումներ չկան, նոր միայն թույլատրվում է դրա մուտքը Հայաստան:
Աթոյանն անհիմն համարեց հեռուստաընկերություններից մեկի անդրադարձը, թե ձկան կերը հավելումներ է պարունակում. «Նման տեղեկությունները միայն վնաս են հասցնում մեր ձկնարտադրող տնտեսություններին»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ