Ստորջրյա էքստրեմալ լողորդ Միգել Լասային որպես օպերատոր հրավիրել էին Բահամյան կղզիների ափեր մեկնող արշավախմբում աշխատելու: Սակայն ոչ մարզիկը, ոչ էլ արշավախմբի մյուս անդամները պատկերացնել անգամ չէին կարող, որ տեղի «ֆոտոմոդելը»` վագրային շնաձուկը, կցանկանա «տեր դառնալ» նրան տրված թանկարժեք խցիկին:
Լասան դեռ մի քանի տեսարան էր հասցրել նկարել, երբ հսկա գիշատիչը հանգիստ մոտեցել է նրան, սուր ատամներով վերցրել 12 հազար ֆունտ արժողությամբ ֆոտոխցիկը եւ հանդարտ լողալով հեռացել: Բարեբախտաբար, ամեն բան հաջող է ավարտվել: Շնաձուկը լողալով անցնելով մոտ 10 մետր, սարքը բաց է թողել: Հետաքրքիր է, որ այն գիշատչի երախում անվնաս է մնացել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ