Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Երևանում խուլերի տեղեկատվության փոխանակման դիսպետչերական կենտրոն հիմնելու հեռանկարները

Հոկտեմբեր 01,2013 13:39

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի և խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նախ շնորհավորել է հյուրերին խուլերի միջազգային օրվա կապակցությամբ և նշել, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի և խուլերի միավորման միջև սերտ համագործակցություն է ձևավորվել, ինչի վկայությունը կյանքի կոչված մի շարք ծրագրերն ու համաքաղաքային ծրագրերին խուլերի միավորման անդամների ակտիվ մասնակցությունն է: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և մշտական աջակցության համար՝ Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանն ու հանդիպմանը ներկա ռուսական <<Թվային տեխնոլոգիաներ համրերի համար>> ընկերության նախագահ Օլեգ Լիպստրը ներկայացրել են Ռուսաստանի մի շարք երկրամասերում ներդրված մի ծրագիր, որի շնորհիվ համր մարդիկ տեսահեռախոսների միջոցով կարողանում են հաղորդակցվել ժեստերի լեզվով, իսկ հատուկ հարմարեցված տերմինալների միջոցով հնարավորություն է ընձեռվում հաղորդագրություններ ուղարկել օպերատորին և, անգամ գտնվելով անծանոթ քաղաքում, տեղեկություններ ստանալ մատուցվող այս կամ այն ծառայության կամ հարցի շուրջ: Խուլերի մոսկովյան կազմակերպության նախագահ Վլադիմիր Բազոևը վստահեցրել է, որ ներդրված համակարգը մեծ արդյունավետություն ունի և զգալիորեն հեշտացրել է խուլ ու համր քաղաքացիների կյանքը: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել ծրագրի տեխնիկական և մյուս բաղադրիչները`առաջիկայում Երևանում նմանատիպ դիսպետչերական կենտրոն հիմնելու համար: Ռուսական պատվիրակության անդամներն էլ տեղեկացրել են, որ Մոսկվայում հայ օպերատորների վերապատրաստման հետ կապված բոլոր ծախսերը կհոգա ռուսական կողմը: Հանդիպման ավարտին քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ևս մեկ անգամ վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները մշտապես պատրաստ են աջակցել խուլ և համր մեր հայրենակիցների խնդիրների լուծմանը և շարունակական ծրագրերի միջոցով նրանց հասարակությանը լիարժեք ինտեգրելուն:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031