Լրահոս
Օրվա լրահոսը

Մի շարք կուսակցություններ կհամախմբվեն «կլոր սեղանի» շուրջ

Հոկտեմբեր 01,2013 13:32

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն այսօր ասաց, որ վերջին օրերին հանդիպել են ՀԱԿ, ԱԺՄ, «Ազատություն», ՀԺԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՆԺԿ, «Հանրապետություն», «Ժողովրդավարական հայրենիք», «Ազգային միաբանություն» կուսակցությունների ղեկավարներին եւ նրանց հրավիրել «կլոր սեղանի» շուրջ քննարկել Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրավերները:

«Նոյյան տապան» ակումբում պարոն Սարգսյանն ասաց, որ դեռ երկու հանդիպում ունեն ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի հետ. «Մեզ փոխանցել են, որ ՀՀԿ նախագահ Սերժիկ Սարգսյանը դեմ չէ մեր հանդիպմանը: Մենք նրան ասելիք ունենք, մի քանի հարց՝ ուր ենք գնում, ինչպես ենք պահպանելու օրինականությունը, ինչպես եք փոխանցելու իշխանությունը ժողովրդին»:

Նրա խոսքով, մինչեւ այս ամսվա 20-ը «կլոր սեղան» քննարկումները կիրականացնեն. «Անկեղծ զրույց է լինելու, այն վարելու է ամենայն հավանականությամբ՝ Երվանդ Մանարյանը: Հնարավոր է՝ ավելորդ գովազդներից խուսափելու համար փակ ռեժիմով ընթանա հանդիպումը, դա կճշտենք կուսակցությունների հետ: Չենք հանդիպելու միայն ՕԵԿ-ի եւ Արտաշես Գեղամյանի հետ, որովհետեւ նրանք ԱԺ են սողոսկել ՀՀԿ-ի ցուցակներով, եթե ՀՀԿ-ն կարիք համարի, որ իրեն ներկայացնի Արթուր Բաղդասարյանը, մենք դեմ չենք լինի, բայց կցորդ կուսակցություններին չենք հանդիպելու: Արտակարգ ռեժիմով ենք անցկացնելու քննարկումը, բոլորը գիտեն՝ ինչից պետք է սկսել, ավելորդ ճամարտակություն եւ ջուր ծեծոցի պետք չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031