Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրել»

Հոկտեմբեր 01,2013 13:30

 Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Նախքան 15-րդ նիստի բացումը կայացել է հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Սոկոլովին ջերմ հյուրընկալության համար և նշել. «Մեր երկրների միջև առևտրատնտեսական կապերը զարգանում են վերընթաց կերպովՀայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2012 թվականին աճել է 20 տոկոսով և անցել մեկ միլիարդ դոլարի սահմանագիծը: Սա իրականում լուրջ առաջընթաց է, որը երկկողմ ջանքերի արդյունք է: Ինձ համար, որպես երկրի վարչապետի, հատկապես հաճելի է ընդգծել, որ 2012 թվականին արձանագրվել է Հայաստանից Ռուսաստան արտահանման 26 տոկոս աճ: Նման դինամիկան մեր արտահանման ուղղությամբ պահպանվում է նաև 2013 թվականին:  

Սակայն այս առաջընթացի հետ մեկտեղ մեր առևտրատնտեսական հարաբերություններում տեղի է ունեցել մի իրադարձություն, որն ունի հիմնարար նշանակություն: Հայաստանը որոշում է կայացրել մուտք գործել Մաքսային միություն, իսկ հետագայում նաև մասնակցել Եվրասիական տնտեսական միության կազմավորման գործընթացին: Ռուսաստանը սատարել է այս որոշմանը և պատրաստակամություն հայտնել աջակցել այդ գործընթացին»:

Վարչապետի խոսքով` այդպիսով Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը, որն ամրապնդված է երկու երկրների միասնական պաշտպանական միավորմանն անդամակցությամբ, ավելացել է նաև մասնակցությունը միասնական ինտեգրացիոն գործընթացին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս իրավիճակը հատուկ նշանակություն է տալիս երկկողմ հարաբերություններին և ստեղծում որակական նոր հնարավորություններ` հայ-ռուսական հետագա համագործակցության համար: «Այն պարտավորեցնում է մեզ հետևողական և նպատակային գործողությունների, որոնք պետք է նոր ուժ և բովանդակություն հաղորդեն այս ռազմավարական կարևոր որոշմանը:              

Նշենք, որ ինտեգրացիոն միավորումները պետք է կառուցվեն ոչ թե քաղաքական նպատակներիայլ տնտեսական նպատակադրումների հիման վրա:  Մեզ ոչ ոք Մաքսային միություն չի հրավիրելՀայաստանիՄաքսային միությանն օգտին ընդունած որոշումն ամբողջովին գիտակցված և կշռադատված քայլ է:

Դրա հետևում մի կողմից կա պատմական փորձմյուս կողմից` սառը հաշվարկ` ուղղված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք լիովին համապատասխանում են մեր երկրի ազգային շահերին»,- ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Անցնելով միջկառավարական հանձնաժողովի առջև դրված խնդիրներին` վարչապետ Սարգսյանը նշել է, որ այսօր դրանք մեծ մասամբ պետք է որոշվեն երկկողմ համագործակցության զարգացման հանձնարարականներով և ուղղություններով: Խոսքը գնում է այնպիսի ծրագրերի մասին, որոնք ուղղված են արդիականացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, ինչի համար կարևոր դեր կարող է խաղալ Ազատ տնտեսական գոտու լիակատար գործառնումը: «Խոսքը նաև գնում է էներգետիկ անվտանգության ամրապնդման և այնպիսի խնդիրների մասին, որոնք կապված են էներգակիրների մատակարարման և գործող ԱԷԿի շահագործման ժամկետի երկարացման հետ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Ողջունելով Հայաստանի կառավարական պատվիրակությանը` Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ ռուսական կողմը ևս կարևոր նշանակություն է տալիս երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացմանը, որը լավ հնարավորություն է կառուցողական մթնոլորտում քննարկելու նոր խնդիրներն ու մարտահրավերները, առաջնահերթությունները և երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:

«Ռուսաստանը և Հայաստանը երկար տարիներ պահպանում են փոխշահավետ առևտրատնտեսական կապեր`ռազմավարական կարևոր ուղղություններովԵրկու երկրների նախագահների ու նաև Ձեր, պարոն վարչապետ, ջանքերի շնորհիվ յուրաքանչյուր տարի արձանագրվում է հայռուսական տնտեսական կապերի դինամիկ զարգացում, որը ամուր հիմք է հանդիսանում հետագա փոխգործակցության զարգացման համար»,- ասել է Մաքսիմ Սոկոլովը:

ՌԴ տրանսպորտի նախարարը բարձր է գնահատել երկկողմ ներդրումային համագործակցությունը, որի արդյունքում իրականացվում են նոր ծրագրեր`էներգետիկայի, տրանսպորտի, գիտատեխնոլոգիական և այլ ոլորտներում:

«Ռուսական կապիտալն իր ակտիվ մասնակցությունն է բերում Հայաստանի տնտեսությունում նոր ծրագրեր իրականացնելու գործին: Երկկողմ ինտեգրացիոն կապերի խորացումը ևս կարևոր նշանակություն կունենա հետագա կապերի ամրապնդման գործում: Վերջին ամիսների ընթացքումՀայաստանիՄաքսային միությանը միանալու որոշումից հետո, մեր ռազմավարական կապերը բարձրանում են որակական նոր մակարդակի, ինչը նոր խթան կհանդիսանա մեր ազգային տնտեսությունների զարգացման համար»,- ասել է ռուսական կողմի համանախագահը: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ երկու երկրներին Մաքսային միության շրջանակներում կհաջողվի իրականացնել բազմաթիվ հավակնոտ ու նպատակային ծրագրեր:

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը ստորագրել են տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի արձանագրությունը։ Մ. Սոկոլովի անունից միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի մասնակիցների պատվին կտրվի պաշտոնական ճաշ։

 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031